Սույն հոդվածով կբացահայտենք մի «ապրելակերպ», որը համախմբել է աֆրիկացիներին, նորամուծություն է մտցրել թե՛ մշակութային և թե՛ առօրյա կյանքում։

Ռաստաֆարին երիտասարդ կրոն է, որը սկիզբ է առել Ջամայկայում 1930-ական թթ.։ Այս կրոնը զարգացել է աֆրիկյան արմատներ ունեցող աղքատ ջամայկացիների շրջանում, ովքեր ճնշված էին իրենց զգում և գտնում էին, որ հասարակությունն անտարբեր է իրենց ցավերի ու վշտերի նկատմամբ։ Կրոնը տարբերվում է իր բարքերով և սովորույթներով, չնայած նրան, որ այն քրիստոնեության նոր ձևավորված ճյուղ է։ Լինել ռաստաֆարական կրոնի հետևորդ նշանակում է չօգտագործել ալկոհոլ, չկտրել մազերը, ծիսականորեն ծխել կանեփ, պահել պաս և պարտադիր մասնակցել ռաստաֆարական պահքի տոնին։ Ընդհանուր առմամբ, ռաստաֆարականների (ռաստամանների) մեծ մասը գտնում էր, որ սա պարզապես կրոն չէ, այլ ապրելակերպ։

Ռաստաֆարականները մոնոթեիստ են, ուստի՝ երկրպագում են միայն մի աստծո, ում կոչում են Ջա։ Ջան դիտարկվում է որպես սուրբ երրորդության բաղկացուցիչ մաս (Հայր, Որդի և Սուրբ հոգի)։ Ռաստաների խոսքերով՝ Ջա Աստվածը Սուրբ հոգու կերպարանքով մտնում է բոլոր մարդկանց մեջ։ Այս պարագայում նրանք օգտագործում են «ես և ես» տերմինը՝ նկատի ունենալով՝ «մենք»։ Այսպես նրանք ավելի են շեշտում մարդկանց՝ հավասար իրավունքներ ունենալը։

Ռաստամաններն ընդունում են քրիստոնեական ուսմունքն այն մասին, որ Աստված իրեն է կերպարանավորել Հիսուս Քրիստոսի մեջ, որպեսզի հասցնի խոսքն համայն մարդկությանը։ Սակայն այդ ամենը քայքայվում է Բաբելոնի պատճառով։ Համարվում է, որ աստվածաշնչյան թագավոր Նիմրոդի կառավարման տարիներից սկսած «Բաբելոն»-ն ապստամբության մեջ է մտել մոլորակի արդարացի կառավարիչ Ջայի դեմ։

Գտնելով, որ «Հիսուս» անվան անգլերեն արտասանությունը (/:d:i:zəs/, «Ջի’զըս) հնչում է անմաքուր և ոչ հաճելի` ռաստամանները գերադասում են այն փոխարինել եբրայերեն «Յեշու» և ամհարերեն (եթովպիայի պետական լեզուն) «Իյեսուս» արտասանություններով։

Ռաստաֆարական կրոնն իր մեջ ընդգրկում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կանեփի ծիսական օգտագործումը և արևմտյան հասարակության բարքերի մերժումը։ Ռաստաֆարականները կամ ռաստամանները համայն մարդկության ծննդավայրը համարում են Աֆրիկան և, կարելի է ասել, որ պաշտամունքային «կենտրոնը» Սիոնն է։ Նրանք ձգտում են դեպի կատարյալ աշխարհի կառուցմանը, և որ այդ «կատարյալ աշխարհը» պետք է լինի հենց Սիոնում։ Սիոնը ռաստամանների համար կդառնա վերջնական դրախտը։ Սիոնի մայրաքաղաքը պիտի լինի Նոր Երուսաղեմը (Եթովպիայի Լալիբելա սրբազան քաղաքը):

1930-ական թվականներին ռաստամանները սկսեցին երկրպագել Հայլե Սելասիե Ա-ին, ով Եթովպիայի ինքնակալն էր 1930-1974թթ. նրան համարում էին «երկրորդ աստված երկրի վրա»։ Մինչև Սելասիեի թագադրումը նրա կեղծանունը եղել է «Ռաս Տաֆարի», իսկ արդեն թագադրումից հետո նրա ջատագովներն անվանեցին կրոնը «ռաստաֆարի»։

Ռաստաֆարին ոչ միայն կրոն էր, այլ նաև շարժում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 1997 թվականին աշխարհում կար արդեն մոտ 1 մլն ռաստաման։ Կրոնը բավականին հաջողությամբ տարածվեց աշխարհով մեկ շնորհիվ ռեգգի երաժշտության, որի կարկառուն դեմքերից էր Բոբ Մարլին։ Եթովպիայում նույնպես հիմնական լեզուն անգլերենն է, սակայն ունի որոշակի աղավաղումներ կապված բառերի արտասանության, մտքի շարադրանքի հետ։ Իյարիք, այսպես է կոչվում տեղաբնակ ռաստամանների լեզուն, այն համարվում է մեռած լեզու։ Լեզվի աղավաղումը նույնպես կապված է Բաբելոնի հետ, քանի որ նրանք համարում են, որ անգլերենը Բաբելոնի «գործիքն» է։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձնում սննդակարգին, սնվում են միայն իրենց իսկ հորինված բաղադրատոմսերով և երբեք չեն ընդունում «այլ ծագման» ուտեստներ։ Ռաստամանների ավանդական ուտեստը Այտալն է։ Հիմնական մթերքներն են մանգոն, եզան լեզուն և արքայախնձորի հյութը։

ital

Նշված ուտեստը խորհրդանշում է ռաստաֆարական շարժումը։

Ռաստաֆարականների ներսում ձևավորվել են խմբեր, որոնք ցուցաբերում են որոշակի կողմնորոշումներ։ Նրանցից ոմանք կարդում են ավետարաններ և որոշակի արտահայտություններ վերցնելով շարժվում են առաջ։ Օրինակ՝ Հովհաննեսի ավետարանի համահունչ հատվածից. «Իմ հոր տանը շատ բնակարաններ կան»։ Այսպիսով, Ռաստաֆարին համարվեց տուն, իսկ արդեն առաջացած հետևյալ երեք խմբերը՝ Նայաբինգների տունը, Բոբո Ալհանտին և «Իսրայելի 12 ցեղերը» համարվեցին բնակարաններ։ Այնուհետև ներառվեց խմբում եկեղեցին, որը կրում էր առաջնորդի՝ Հայիլե Սելասիեի անվանումը։

  • Նայաբինգի տունը համախմբում էր ռազմատենչ և ավանդական ռաստամանների, ովքեր ձգտում էին պահպանել շարժումը, որը սկսվել էր դեռևս 1940-ական թվականներին։ Նրանք են ընդգծում հենց այն միտքը, որ Հայիլեն վերամիավորումն ու դրսևորումն է Հիսուսի։ Տունը քննադատում է ռեգգի երաժիշտներին, հատկապես Բոբ Մարլիին, նրան համարելով «առևտրական» երաժշտության ոլորտում։ Այս խումբը, թերևս, ամենամեծ Ռաստաֆարական խումբն է։
  • Բոբո Ազհանտին ստեղծվել է Էմանուել Չարլզ Էդուարդսի կողմից, ում միջոցով էլ ստեղծվեց Եթովպիա-Աֆրիկա Սև Միջազգային Կոնգրեսը (EABIC) 1958 թվականին։ Խումբը շեշտը դնում է կոշտ և բարձր հոգու վրա։ Խմբի անդամները հայտնի են իրենց ոճային առանձնահատկություններով։ 1990-ականներից սկսած ազհանտիները չեն ապրում Բուլ Բեյ համայնքում, սակայն վերջինիս պահում են որպես ուխտատեղի։
  • «Իսրայելի 12 ցեղերը» հիմնադրել է Վերնոն Կարրինգտոնը 1968 թվականին, նա իրեն համարում էր հին կտակարանի ռեինկարնացիա։ Նրանց համոզմունքներն ու քարոզչությունն ավելի մոտ էր քրիստոնեական ուսմունքին։ Նրանք ոճային հարդարանքն (dreadlock) ու այտալ դիետան համարում են գովելի, բայց ոչ էական։ Իսկ կողմնակիցները կոչ են անում կարդալ ամեն օր Աստվածաշնչի մեկ գլուխ։ Կարրինգտոնը մահացել է 2005 թվականին։

http://www.dreamstime.com/-image18242705

  • Հայիլեի եկեղեցին ստեղծել է Աբունա Ֆոքսը, եկեղեցին ուներ կիրակնօրյա դպրոց։ Նյու Յորքում խումբը ստեղծել է Բանտային կապելլաներ (մատուռներ)։ Եկեղեցին փորձում է զարգացնել ռաստաֆարականների օրինավորությունը լայն հասարակույթան մեջ։ Արդեն հիմա շարժումը տարածվում է նաև համացանցի միջոցով։

Հայիլե Սելասիեի կապը հայերի և հայկական մշակույթի հետ

1924 թվականին Հայիլեն այցելել է Երուսաղեմ։ Քայլելով հայկական թաղամասերով, հանդիպել է նվագախմբի, որը բաղկացած է եղել 40 երեխայից։ Նրանց տաղանդը մեծ տպավորություն է թողել երիտասարդ արքայի վրա։ Հետո Հայիլեն տեղեկացել է, որ այդ երեխաները որբացել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նա թույլատվություն է խնդրել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից և նրանց շնորհիվ այդ երեխաներին տարել է Ադիս Աբեբա, համարելով, որ նրանք կարող են լինել Եթովպիայի երաժշտության վերածնունդը և առաջիկա տասնամյակների ընթացքում հայտնություն էին բերելու իրենց երկրին։

Նվագախմբի անվանումն Արբա Լիյոք (Arba Lijoch) էր։ Հայիլեն տրամադրում է Արբա Լիյոք նվագախմբին բնակարաններ, կրթաթոշակներ։ Նրանք սկսում են ձևավորել կայսերական փողային նվագախումբ՝ մեծապես օգտագործելով փողային գործիքներ։ Նվագախմբի ռեժիսորը եղել է Կևորկ Նալբանդյանը: Նա նույնպես որբ էր։ Տպավորված լինելով նրանց աշխատանքից՝ Սելասիեն խնդրել է Նալբանդյանին ստեղծել ազգային հիմնը Եթովպիայում և արդեն 1930 թվականի նոյեմբերի 2-ին նվագախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել կայսեր՝ Հայիլե Սելասիեի թագադրումը։

Այն բանից հետո, երբ Հայիլեն գահընկեց է լինում, որոշ ժամանակ հայտարարվում է պարետային ժամ, և երաժշտությունը, որն արդեն ջազային երանգավորում էր ստացել, հնչում էր միայն գիշերային ակումբներում։

Եթովպացիների և հայերի կապը ժամանակի ընթացքում էլ ավելի է խորանում։ Եթովպացիները նույնպես քրիստոնյա են և անգամ իրենց այբուբենն ունի նմանություններ հայոց այբուբենի հետ։

img_0885

Այս սրբապատկերում պատկերված է Հայիլե Սելասիեն։ Այն ունի մոտավորապես 1500 տարվա հնություն։ Գտնվել է Եգիպտական եկեղեցուց։ Սրբապատկերը նմանեցված է Քրիստոսի կերպարին։

Սոնա Աբրահամյան

Աղբյուրները՝ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել