Վերջերս Ֆրանսիայի սենատորները Եվրոպա այցելած մեր «նախագահացուներից» մեկին ասել են. «Զարմանալի է, դուք՝ հայերդ, ինչու՞ եք անընդհատ դրսի ուժերից իշխանություն մուրում, դուք կարծում եք՝ այս գեղեցիկ երկիրը, որ տեսնում եք, միանգամի՞ց է կառուցվել, տասն անգամ հեղափոխություն ենք արել, ամբողջ Ֆրանսիան արյան մեջ է ողողված եղել և այդ բոլորի միջով ենք հասել այսօրվա զարգացած երկրին: Գնացեք դուք էլ, ձեր ուժերով, ձեր պայքարով կառուցեք ձեր երկիրը, օգտագործելով մարդկության փորձը»... Հարգելի Ռուզաննա, ժողովրդով բռնապետությունը տապալել բնավ չի նշանակում ամբոխավարություն: Բռնապետության տապալումը ամբողջ մի գործընթաց է, որը ղեկավարում, իսկ հետագայում նաև երկիրը կառավարում են ժողովրդի ընտրյալները: Այլ բան է, որ մենք՝ հայերս, լավ ձմերուկ ընտրել գիտենք, սակայն մարդկանց ընտրելու հարցում խեղճ ենք և ընդունում ենք այն, ինչը մեզ դեմ են տալիս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել