Սրտի հիվանդությունները պայմանավորված չեն միայն բնական գործընթացով կամ գենետիկ ժառանգականությամբ: Հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում մեր առօրյա որոշումները, թե ինչ սնունդ ընդունել և ինչ ըմպել:
Հաճախ չենք գիտակցում, որ մեր ընդունած սնունդը կարող է դեղամիջոց դառնալ մեր օրգանիզմի համար: Առողջությունը կարելի է վերահսկել ճիշտ սննդակարգի օգնությամբ, որը միակ բնական դեղամիջոցն է, որ կարող է սնուցել և բուժել օրգանիզմը:
Ինչպես վիճակագրական տվյալները փաստում են, որ աթերոսկրելոզը բազմաթիվ մահերի պատճառ է ամբողջ աշխարհում: Առողջ զարկերակները փափուկ ներքին պատեր ունեն, ինչն օգնում է, որ արյունը հեշտությամբ հոսի, սակայն երբ պատերը հաստանում ու նեղանում են, արյան հոսքը սահմանափակվում է: Ստորև ներկայացված են սննդատեսակներ, որոնք բնականորեն մաքրում են զարկերակները:
Սխտոր
Սխտորն ամենաօգտակար սննդամթերքներից է: Ապացուցված է, որ այն մաքրում է քարային կուտակումները զարկերակներում:
Ամբողջական ձավարեղեն
Նվազագույնը 6 բաժին ամբողջական ձավարեղենով օրական սննդակարգ է խորհուրդ տրվում կիրառել Ամերիկյան սրտային ասոցիաիայի կողմից:
Մրգեր
Մրգերից շատերը լուծվող մանրաթելեր են պարունակում, որն օգտակար է զարկերակները մաքրելու համար: Օրական 4-5 խնձոր, բանան, տանձ, սալոր կամ նարինջ ուտելով` կնվազեցնեք նաև խոլեսթերինի մակարդակը:
Բանջարեղեն
Բանջարեղենը պարունակում է բուսական ստերոլներ, որոնք գործում են ինչպես դիետիկ մանրաթելերը` օրգանիզմից դուրս մղելով ավելորդ խոլեսթերինը: Օրական կարտոֆիլ, բրոկոլի կամ գազար ուտելով՝ կարելի է մաքրել զարկերակներն ու կարգավորել ցածր ճնշումը:
Ձուկ
Ձուկը միակ սննդամթերքն է, որ պարունակում է առողջարար օմեգա-3 ճարպաթթուներ, որն ունակ է նվազեցնելու զարկերակների բորբոքումը, ինչը խցանման առաջացման հիմնական պատճառն է:
Ընկուզեղեն
Նուշ, ընկույզ, պնդուկ. սրանք ամենաշատն են օգտակար, որոնք պարունակում են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ:
Ձիթապտղի յուղ
Օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ պարունակվում են նաև ձիթապտղի յուղում:
Քրքում
Ապացուցված է, որ այս հնդկական համեմունքը սրտի հիանալի պաշտպան է:
Քունջութի սերմ
Այն պարունակում է սիրտն առողջ պահպանող այնպիսի բաղադրիչներ, որոնք խորհուրդ են տրվում աթերոսկլերոզի ժամանակ: