ԱՀ հասարակական խոսույթում նոր էջի բացման ականատեսն ենք լինելու շուտով։
Գաղտնիք չէ ամենևին, որ արդեն ավելի քան 25 տարի Ադրբեջանում քաղաքական և հասարակական ամենաբարձր մակարդակով տարվում է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառների կոծկման քաղաքականություն, որի նպատակն է ԱՀ անհաջողությունը Արցախյան պատերազմում ներկայացնել որպես ոչ թե հայկական կողմից, այլ Ռուսաստանից կրած պարտություն։ Համոզել 25 տարի սեփական հասարակությանը, որ չէր լինի պարտություն Արցախում, եթե ադրբեջանական զորքը կռվեր հայերի, և ոչ թե ռուսների դեմ, և փոշմանել այսօր ․․․
ԱՀ պետական հովանավորությամբ գործող մի ռեսուրս այսօր նաև վիճակագրական տվյալների ներգրավմամբ ցույց է տվել, որ Արցախյան պատերազմում ռուսական կողմի ուղղակի մասնակցություն գրեթե չի եղել, կամ եղել է շատ չնչին՝ գալով եզրահանգման, որ Ադրբեջանը պատերազմում պարտվել է հենց միայն ինքնուրույն և առանց արտաքին օժանդակության գործող հայկական ուժերին։
Իսկ ամենահետաքրքիրը, որ կարդացինք նշված աղբյուրում և զարմացանք, ահա այս պատկերավոր համեմատությունն էր․ «Ճշմարտությունը նման է արևին։ Դրա շողերի տակ մեծացողները առողջ են և ուժեղ, իսկ սուտը նման է ստվերին։ Ստվերի տակ մեծացողը թույլ և տկար է լինում»։