Շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր երկրում, մեր աչքի առաջ, որոնք շատ հաճախ դուրս են մնում օրակարգից:
Նախ վերջերս ԱՄՆ դեսպանի 8 մլրդ դոլարանոց «էներգետիկ անկախության» մասին հայտարարությունն էր, որին իհարկե մեր երկրի ղեկավարությունը և հատկապես Ռուսաստանից ուղարկված կառավարության ղեկավարը անտեսեցին:
ԱՄՆ դեսպանի հայտարարությունից անմիջապես հետո Հայաստան ժամանեց վարչապետի մտերիմ Միլերը, որ Գազպրոմի տնօրենն է: Պաշտոնական հաղորդագրություններում Միլերի այցը այլ կերպ մեկնաբանվեց, բայց պարզ է չէ, որ Միլերն եկավ ու անձամբ «նկատեց», որ Հայաստանը պետք է հրաժարվի ԱՄՆ-ի առաջարկած 8 մլրդանոց էներգետիկ «անկախությունից»:
Հաջորդը Սվիտալսկին է: ԵՄ դեսպանը բացահայտ առճակատման մեջ է մտել ՀՀ գործող իշխանությունների հետ: Ու սա այն ժամանակ, որ Հայաստանն ու ԵՄ-ն առաջիկայում պետք է ասոցացման ինչ-որ համաձայնագիր ստորագրեն:
Սվիտալսկին այսօր հանդես է գալիս ասուլիսով, հանում է «սուրն» ու ճոճում, որպես եվրամիության ներկայացուցիչ, և հենց Սվիտալսկու ասուլիսի օրը, Հայաստանի Նախագահի նստավայրում, տեղի է ունենում խորհրդակցություն «հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ»:
Իհարկե կույր պետք է լինել չնկատելու այն, որ Նախագահը այս օրակարգով խորհրդակցություն է հրավիրում, ԵՄ դեսպանին իր տեղը ցույց տալու համար...