«Երևան Ջուր» ընկերության թեժ գիծը փաստացի չի աշխատում !!!
Այսօր մոտ 18:00-ից սկսած մինչև այժմ ջրազրկված են Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի փողոցի մի քանի շենքերը:
Այսօր նախատոնական օր է, և ջրամատակարարման դադարը տևում է արդեն 6 ժամ:
Կատարել եմ բազմաթիվ զանգեր 1-85 թեժ գծին. օպերատորին միանալը չի ստացվում ծանրաբեռնվածության պատճառով:
Կատարել եմ բազմաթիվ զանգեր «Երևան ջուր» ընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսահամարին, այն ևս չի աշխատում:
Արդյունքում մի շարք բաժանորդներ կարևոր ժամանակահատվածում զրկվում են ջրամատակարարումից և չեն կարողանում ստանալ որևէ տեղեկատվություն:
Սպառողների իրավունքները ոտնահարվում է.
1. Ընդհատվում է ջրամատակարարումը, որի համար բաժանորդը վճարում է:
2. Նախապես չի տեղեկացվում ջրանջատման մասին, որի համար ընկերությունը իր ներդրումային ծրագրով զգալի գումարներ է տրամադրում նախապես հեռախոսազանգով տեղեկացնելու գործընթացին:
3. Ծառայություն մատուցող ընկերությունը չի ապահովում տեղեկատվություն ստանալու պրոցեսը: Բաժանորդը հնարավորություն չի ստանում սահմանված միջոցներով, իր նախաձեռնությամբ տեղեկացվելու մատուցվող ծառայության խնդիրների մասին:
4. Ջրանջատման հետևանքով բաժանորդին ոչ մի փոխհատուցում չի տրամադրվում, ինչը եվրոպական երկրներում սահմանված է, իսկ «Երևան Ջուր» ընկերությունը ֆրանսիական «Veolia» կազմակերպությունն է ներկայացնում:
Հ.Գ. Ի դեպ, «Երևան Ջուր» ընկերության թեժ գծի նման աշխատանքը նորություն չի, նախորդ ամիսներին բազմիցս համոզվել եմ դրանում. այն արդեն տարիների անգործության փորձ ունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/510148549022461
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել