Միջազգային գերաստղ Փինկը Ֆիլադելֆիայում տեղի ունեցած իր համերգի ժամանակ, նկատելով, որ դահլիճում փոքրիկ աղջիկ է լացում, կանգնեցրել է համերգը:
«Այդտեղ ամեն ինչ կարգին է? Այդ փոքրիկ աղջկա հետ ամեն ինչ կարգին է? Ինչու է նա լալիս?» – հարցրել է երգչուհին բեմից: Պարզվում է երեխային վախեցրել էին 2 կանայք, ովքեր կանգնելով փոքրիկի կողքին վեճի էին բռնկվել: Երգչուհին իրեն հոգատար մոր պես է պահել. մոտեցել է բեմի այն հատվածին, որտեղ կանգնած էր փոքրիկը և նրան քաղցրավենիք ու փուփուկ խաղալիք նվիրել: Հետո անդրադառնալով այդ կանանց ասել է. «Վերջացրեք դա, չէ որ դուք բոլորդ, գրողը տանի հասուն կանայք եք!»
Միայն սրանից հետո է Փինկը կարողացել շարունակել ելույթը:
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2013/03/Pink.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել