Սոնորան ցանկանում էր, որ իր հայրն իմանա, թե որքան թանկ, կարևոր ու սիրված է նա։ Քանի որ նա բազում զոհաբերությունների էր գնում՝ ծնողի պարտականությունները կատարելիս, ու իր դստեր աչքերում ամենաառնական, անշահախնդիր և ամենասիրող մարդն էր նա։
Սոնորան դիմեց տեղական իշխանություններին՝ առաջարկելով նոր տոն սահմանել, հունիսի 5-ին՝ Ուիլյամ Սմարթի ծննդյան օրը։ Բայց քանի որ պատրաստությունների համար բավականաչափ ժամանակ չկար, տոնը հետաձգեցին ամսի 19-ին։
Հետագայում այն լայն տարածում ստացավ նաև մյուս նահանգներում։
Օրվա խորհուրդ դարձավ վարդը․ ալ կարմիրը, եթե հայրիկը ողջ է, և սպիտակը, եթե ոչ։ Այդ օրը ընդունված է հայրիկներին հաճելի անակնկալներ անել և ընտանեկան մեծ խնջույքներ կազմակերպել։
Հետագայում ԱՄՆ-ից հետո հունիսի երրորդ կիրակի օրը սկսեցին այդ տոնը նշել նաև այլ պետություններում, ինչպես նաև Հայաստանում։
Այսպիսով, Հայրերի օրն առաջացավ ի նշան սիրո և շնորհակալության, որոնք զավակը կարող է հայտնել իր ծնողին։
«Հայրիկ» որքան քաղցր է հնչում, ու այնքան ցավոտ է, երբ լռությունն է դառնում այդ կանչիդ պատասխանը․․․
Բոլորին շնորհավորում եմ այդ գեղեցիկ օրվա կապակցությամբ։
Քաջառողջություն եմ մաղթում, եթե նրանք ողջ են, և շիրիմին հանգստություն, եթե արդեն չկան․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/1371212706281416
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել