«Խաթաբալադա» ներկայացումը հիշում եք, չէ՞...
Միքայել Պողոսյանը, որ Հրանտին ասում ա.
«Սաշկա ջան, դու հերոսության հետ ո՞նց ես»: Շուստռին զինվորին համոզում ա, որ գնա, դոշ տա....
Համազասպը կուտ ա տալիս. «Գնա, դոշդ այ սենց դեմ տուր»: Զինվորն էլ ասում ա՝ բա դու ինչի՞ չես գնում: Սա էլ թե՝ «Ես զանգի եմ սպասում»:
Եթե չեք նայել, նայեք...
Հա, ինչ էի ասում: Հիմա ստեղ լիքը մարդ կոչ ա անում, որ բանակը գնա ու դոշով փակի թշնամու դեմը...
Ասում ես՝ բա դուք ինչի՞ չեք գնում: Մոտավոր ասում են, թե. «Մենք ստատուս պտի գրենք»:
Սաքունցը ասում ա՝ մեր երկրում միակ տարբերակը զենքով իշխանությունը վերցնելն ա: Ասում ես՝ բա, ընկեր Սաքունց, դու ինչի՞ զենք չես վերցնում, ասում ա՝ ես պտի իրանց իրավունքները պաշտպանեմ:
Շատ շուստռի եք է: Մարդկանց մեռնելու կոչ եք անում, որ դուք նստած ստատուս գրեք...
ՀԳ. Համազասպներ, մի քիչ համազուսպ եղեք...