Զինվորի մոտ պետք է գնալ, նրա հետ պետք է նկարվել ու հպարտանալ, որ նկար ունես զինվորի հետ, այնպես, ինչպես Արոնյանի կամ Մխիթարյանի պարագայում է։ Զինվորն իրեն չպետք է մենակ զգա ու ամեն օր չպետք է «կամուֆլյաժ» տեսնի։ Ծառայած մարդիկ դա կփաստեն. երբ քեզ մոտ պատգամավոր կամ ինչ-որ հայտնի մարդ է գալիս, քեզ ավելի գնահատված ու ոգևորված ես զգում։ Զգացողություն է, որ դժվար է փոխանցել բառերով։ Սա գրում եմ այն բանի համար, որ դադարեցնենք քննադատել զինվորի մոտ գնացողներին, քննադատել է պետք անտարբերներին։ Իսկ եթե ավելի անկեղծ, ապա միակ բանը, որ զինվորին կարող է նեղություն տալ, այն է, որ հյուրերի գալուց առաջ ամբողջ տարածքներն իդեալական վիճակի պետք է բերվեն)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: