Մի ձեռնարկատեր մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ: Վարկերը չէր կարողանում փակվել, մատակարարներն անընդհատ անհանգստացնում էին: Նա անհույս վիճակում նստած էր այգում, գլուխն առել էր ձեռքերի մեջ ու մտածում էր, թե ինչպես կարելի է խուսափել սնանկացումից:
Հանկարծ նրա առջև հայտնվում է մի ծերուկ և ասում.
-Տեսնում եմ, որ Ձեզ ինչ-որ բան մտահոգում է: Կարծում եմ` Ձեզ կարող եմ օգնել:
Այնուհետև ծերուկը հարցնում է գործարարի անունն ու նրա անունով մի հատ չեք է ներկայացնում՝ ասելով.
-Վերցրեք այս գումարը, ուղիղ մի տարի հետո կհանդիպենք այս վայրում, և Դուք ինձ պարտքս ետ կվերադարձնեք:
Հետո ծերուկը ետ պտտվեց ու արագ քայլերով անհայտացավ ծառերի ետևում: Ձեռնարկատերը վերցնում է չեքն ու տեսնում, որ այնտեղ գրված է 500,000 դոլար գումարի մասին տեղեկություն և ստորագրված Ջոն Ռոքֆելլեր անունով: Նշեմ, որ այդ տարիներին Ռոքֆելլերն աշխարհի ամենահարուստ մարդն էր:
«Փաստորեն այս գումարով ես կարող եմ բոլոր խնդիրներս լուծել»,-մտածեց գործարարն ու որոշեց, գումարը պահել պահարանում: Միայն այն միտքը, որ այդքան գումար ուներ իր թիկունքում, արդեն նրան մեծ ուժ ու հույս տվեց նոր ուղղությամբ զարգացնել իր բիզնեսը:
Նա կրկին մեծ էներգիայով նվիրվում է իր գործին և իրականացնում մի շարք եկամտաբեր գործարքներ: Նա կարողանում է ավելացնել վաճառքի ծավալները և 5 ամսում փակում է բոլոր պարտքերը: Սկսվում է եկամտաբերության շրջանը:
Ուղիղ մեկ տարի հետո նա պահարանից հանում է չեքն ու գնում է այգի, որպեսզի ետ վերադարձնի իր պարտքը: Քիչ հետո հայտնվում է ծերուկը: Եվ այն պահին, երբ գործարարը ցանկանում է նրան վերադարձնել չեքը, մի բուժքույր բռնում է ծերուկի ձեռքից ու բղավում.
-Վերջապես բռնեցի քեզ: Ներողություն, պարոն, այս ծերունին միգուցե Ձեզ նույնպես անհանգստացրե՞լ է: Նա միշտ փախչում է և բոլորին ասում, որ Ջոն Ռոքֆելլերն է:
Զարմացած գործարարը նայում էր բուժքրոջն ու մտածում, որ ամբողջ տարին նա բիզնեսն է զարգացրել՝ առանց իմանալու, որ իր ձեռքին անիմաստ թու՞ղթ էր: Հանկարծ նա հասկացավ, որ այդ փողը չէր նրա կյանքը փոխել, այլ նրա վստահությունն իր ուժերի նկատմամբ:
Եթե ուզում եք հաղթել խաղը, ապա խաղացեք Ձեր կանոններով, և ամենակարևոր պահին ինքնավստահությունն իր գործը կանի: Հավատանք մեր ուժերին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=603270539702953&set=a.452613561435319.117877.430571320306210&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել