Armsport.am-ը գրում է.
«Միլանի» տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին պատմել է, որ ակումբը շատ շահավետ առաջարկ է արել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, սակայն վերջինս որոշել է չերկարաձգել պայմանագիրը:
Դոնարումայի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը.
«Մենք նրան ցանկանում էինք դարձնել «Միլանի» խորհրդանիշը մեր երկրպագուների համար և ամեն անհրաժեշտ բան արել ենք դրա համար: Նրան էր վստահվել ավագի թևկապը, և, անկեղծ ասած, մենք նրան շատ շահավետ առաջարկ էինք կատարել՝ հաշվի առնելով երիտասարդ տարիքն ու իրավիճակը. 25 մլն եվրո 5 տարվա ընթացքում:
Իհարկե, մենք վշտացած ենք, ինչպես և մեր երկրպագուները: Մենք մեծ հարգանք ենք տածում Ջանլուիջիի և նրա գործակալի նկատմամբ, յուրաքանչյուրն իրավունք ունի ընդունելու որոշումներ, որոնք ճիշտ է համարում: Հիմա մենք արժանի դարպասապահ ենք փնտրում «Միլանի» համար»,- Միրաբելիի խոսքերն է փոխանցում «Corriere Dello Sport»-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Միլանը» պաշտոնապես հայտարարեց, որ դարպասապահը որոշել է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:



