«Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսն ու «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը խորհրդանշում են Սուրբ Հարության հրաշափառ տոնը: Այս տարի Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մարտի 31-ին: Սուրբ Հարությունը կամ Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն տոներից է: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Տոնը Քրիստոսի խաչելությամբ, զոհագործությամբ մարդկային ցեղի մեղավորությունից անջատվելու, առանձնացվելու խորհուրդն է կրում: Միաժամանակ Քրիստոսի հարությունը խորհրդանշում է հաղթանակը մահվան նկատմամբ եւ մեր հարության հույսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել