Մեր ինքնազգացողությունն ամբողջ օրվա ընթացքում և առողջությունն ընդհանրապես կախված են նախաճաշից: Այդ պատճառով սննդաբանները կազմել են այն մթերքների ցուցակը, որոնք խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշի ժամանակ:
Օրինակ՝ մասնագետները միանգամայն դեմ են բանանին և յոգուրտին, քանի որ բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, և առավոտյան բանան ուտելու սովորությունը կարող է հանգեցնել օրգանիզմի կալցիումամագնեզիումային հավասարակշռության խախտման, ինչը, իր հերթին, կարող է դառնալ սիրտանոթային համակարգի աշխատանքի խախտման արդյունք: Սոված փորին բանան ուտելը հակացուցված է հատկապես նրանց համար, ովքեր ունեն ստամոքսաղիքային տրակտի հետ կապված խնդիրներ:
Իսկ յոգուրտը կորցնում է իր օգտակար հատկությունների գրեթե կեսը, եթե այն ուտում եք նախաճաշին, այնպես որ խորհուրդ է տրվում յոգուրտն ուտել սնվելուց մեկ ժամ անց կամ քնելուց առաջ:
Սոված փորին չի կարելի ուտել նաև նարինջ. ցիտրուսները ստամոքսում խթանում են գաստրիտի և ալերգիայի առաջացումը: Այս ցուցակում հաջորդ մթերքներն են՝ սխտորը (առաջացնում է գաստրոսպազմ), կոնսերվացված մթերքները, ծխեցրած մթերքները, ինչպես նաև ստամոքսի լորձաթաղանթը գրգռող բանջարեղենները (վարունգ, պղպեղ, կաղամբ):
Այս ցուցակում է նաև արմավը (խուրմա), լոլիկները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պեկտիններ: Զգույշ պետք է լինել նաև քաղցր կարտոֆիլի (ստամոքսում ծանրություն է առաջացնում) և սառը ըմպելիքների հետ (կարող են բացասական ազդեցություն ունենալ դաշտանային ցիկլի վրա):
Ինչպես նաև պետք է հետևել օգտագործվող շաքարավազի քանակին, որը, քաղցած մարդու օրգանիզմ մտնելով, կանխում է ինսուլինի անհրաժեշտ քանակի արտադրությունը: Արդյունքում արյան մեջ ավելանում է շաքարի պարունակությունը:
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել