Մեկ տարի տեղեկատվական դաշտը ողողված է հիմնականում Սասնա ծռերի ու դրանց համակիրների բարբաջանքով։ ՊՊԾ գնդի գրավման մանրամասների մասին խոսելիս հիմնականում ունենք այն պատկերը, որ նկարում են դրանք ու դրանց մերձավորները։ Մինչդեռ առաջին օրվանից էլ շրջանառվում էին նրանց «հերոսությունների» մասին լուրեր, որոնցից մարդու արյուն էր սառչում։
Լավ է, որ գոնե մեկ տարի անց նաև մյուս կողմին էլ են հարթակ տալիս՝ իրենց ճիշտը պատմելու մասին, թե չէ «հերոսների» զառանցանքներից արդեն նավթալինի հոտ է գալիս ու վաղուց արդեն հուսալքվել ենք գոնե ռացիոնալություն ու փոխկապացվածություն տեսնելու նրանց վերսիաների մեջ։ Դրանց լկտիությունն արդեն այն աստիճանի է հասել, որ, օրինակ, Սյուզան Սիմոնյանը հայտարարում է, որ զոհված ոստիկաններից մեկը, ում նա «մահացած» է որակում, քաղցկեղից է մահացել։
Այնինչ՝ խնդրեմ։ Զոհված ենթասպայի այրու պատմությունը նույնիսկ վերապատմելիս նույնիսկ ցասումով ես լցվում այն անսահման ցինիզմի ու լկտիության նկատմամբ, որով պարուրված են «ծռերը»։ Թե բա՝ հերոսներ․․․ Ի՞նչ հերոս, սառնասիրտ ու բիրտ մարդասպաններ են, ու միշտ էլ այդպես է լինում, երբ մտավոր ու բարոյական կասկածելի ունակությունների ձեռքը զենք ես տալիս ու ստեղծում ես պատրանք, որ բռնություն կիրառելու մոնոպոլիան ոչ թե պետությունն է, այլ իրենցը։
Հիմա հարց․ եթե մյուս դատավարություններին ծռերի ու նրանց համակիրների հանդուգն ու ցինիկական կեցվածքին ի պատասխան այս ու մյուս զոհված ոստիկանների հարազատները բռնություն կիրառելու փորձ անեն կամ էլ հենց կիրառեն, սխալ կլինե՞ն։ Օրենքի տեսանկյունից՝ այո, բարոյական տեսանկյունից՝ ոչ։ Ու եթե չենք ուզում, որ սա վերաճի վենդետայի ու պուճուր քաղաքացիական պատերազմների, նիստերի ժամանակ ծռական բալագանների վերջը պետք է տալ ամենախիստ ձևով։ Մի երկու հատ վայրահաչողի տուգանելուց, մի երկու հատ «հերոսի» տեսակցությունից զրկելու ու մենախուց նետելուց հետո էդ երգուպարի ու միտինգի մթնոլորտը միանգամից կկարգավորվի։
Կից նյութն՝ այստեղ