Razm.info-ն գրում է.

Հունիսի 19-24-ին Ադրբեջանի բանակը նախատեսում է անցկացնել «մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում» կանցկացվեն զորքերի պատրաստականության ստուգման մարտավարական վարժանքներ, որոնց կներգրավվի շուրջ 23 հազար զինծառայող:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությանը նաև կներգրավվի շուրջ 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետ, շուրջ 30 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունը պլանային բնույթ է կրում, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքից:

Սակայն այս տարի, ի տարբերություն 2016 թ., Նախիջևանում արդեն զորավարժություն անցկացվում է: Հունիսի 12-ին մեկնարկած վարժանքներին, ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների, ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի շուրջ 5000 զինծառայող, 250-ից ավելի զինտեխնիկա, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ մեկ դասակ:

Հաջորդ օրերին տեղեկություններ էին հրապարակվել առանձին ստորաբաժանումների տարբեր վարժանքներից: Մասնավորապես հունիսի 20-ին Նախիջևանում անցկացված զորավարժությունը կրում է «հակահարձակողական», իսկ հունիսի 22-ին Արցախին սահմանակից շրջաններում անցկացված մարտական կրակով հիմնական փուլը՝ «հարձակողական բնույթ»:

Ավելացնենք, որ 2017 թ. ապրիլին Ադրբեջանը անցկացրել էր 30 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել