Ահավոր մեծ հիասթափություն եմ ապրում: Երբ ինչ-որ անկապ աստղիկի, որը ծանոթով, փողով առաջ է գնում և իր մասին ահավոր մեծ կարծիք է ունենում, որ օրինակ զանգես իրան, հեռախոսը չի վերցնի, բայց Ջոն Տրավոլտային զանգես, կվերցնի, կամ իրենից մեծ բան չներկայացնող ռաբիզի մասին նյութ է տեղադրվում կայքերում` ամսվա կամ շաբաթվա կտրվածքով ամենաընթերցվողներից մեկն է լինում: Իսկ երբ գիտական նյութ է տեղադրվում, շատ քիչ մարդ է ուշադրություն դարձնում: Ու գրեթե այնպիսի նյութ չեմ հանդիպում, որ անմակարդակ մեկնաբանություն չլինի մեջը: Իրար հետ մրցում են, թե ում մեկնաբանությունը ավելի անմակարդակ կլինի, և նմանվում են աղբերին, որ փողոցում նետում են գետնին: Առողջ քննադատություն շատ հազվադեպ է հանդիպում: Շատ հաճախ է լինում, որ առանց որևէ լուրջ պատճառի` մեկը սեփական կարծիքը մյուսի վզին փաթաթի: Եթե ինչ-որ հոդված կամ մեկ այլ բան դուր չի գալիս տվյալ անձանց, ավելի լավ է արհամարհեն, ոչ թե շաբլոն մեկնաբանություններով վարկանիշը բարձրացնեն: Նույնն էլ անիմաստ սերիալների մասին կարող եմ ասել: Վատ մեկնաբանություններ են թողնում, բայց այդ ամեն ինչը կեղծ է, քանի որ ազգի 80%-ից ավելին սերիալի գիժ ա, դրա համար էլ անվերջ շարունակում են ցուցադրել, ու որոշ մարդկանց թեկուզ մի քանի վայրկյան թունավորեն ու հոգեբանական վնաս հասցնեն: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց Հայաստանը օրինակ Ամերիկայից 50-ից 80 տարով հետ ա, եթե ոչ ավել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/525658710805870?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել