- Էստրեգեն հորմոն - Սա կնոջ ամենահայտնի հորմոնն է : Այս հորմոնի շնորհիվ է կինը ձեռք բերում կանացի մարմին և բնավորություն : Բացի այդ , սա զարգացնում է ամբողջ օրգանիզմի բջիջների աճը , պահպանում մազերի , մաշկի փայլն ու առողջությունը , ինչպես նաև նվազեցնում խոլեստիրինի քանակությունը : Իսկ էստրոգեն հորմոնի ոչ բավարար քանակը կարող է հանգեցնել գոտկատեղից ներքև հատվածում ճարպակալման : Այս հորմոնի բացակայության դեպքում կարող է առաջանալ մազածածկույթ մարմնի ոչ ցանկալի մասերում , և կնոջ մաշկը ավելի շատ է հակվում ծերանալուն :
- Տեստոստերոն հորմոն - Այս հորմոնն արտադրվում է վերերի կամային հատվածում : Սրա բացակայությունը կնոջ մոտ սեքսուալ ցանկությունների անկում է առաջացնում : Կինը դառնում է ավելի ագրեսիվ և պոռթկուն :
- Օքսիտոցին հորմոն - Այս հորմոնը կանանց մոտ առաջացնում է նրբության և նվիրվածության զգացում : Հիմնականում այն առաջանում է ծննդաբերելուց հետո , որով էլ պայմանավորված է կնոջ անսահման սերը երեխայի նկատմամբ :
- Տիրոկսին հորմոն - Այս հորմոնը պատասխանատու է կնոջ կազմվածքի և խելքի համար : Իչքան արագ է այն արտադրվում , այդքան կինը դժվարությամբ է կարողանում նիհարել : ԵՎ հակառակը ՝ հորմոնի պակասը հանգեցնում է նրան , որ կինը սկսում է արագ նիհարել :
- Նոռադրենալին հորմոն - Սա զայրույթի և համարձակության հորմոնն է : Սթրեսի ժամանակ այն արտադրվում է վերերիկամային հատվածում : Հորմոնը կնոջ մոտ առաջացնում է ինքնավստահություն և համարձակություն :
- Ինսուլին հորմոն - Ընդունված է այս հորմոնն անվանել << քաղցր կյանքի հորմոն >>:Այն արյան մեջ է ներթափանցում ենթաստամոքսային գեղձից և վերահսկում է գլյուկոզայի մակարդակը :
- Սոմատրոֆին հորմոն - Այս հորմոնը պատասխանատու է կազմվածքի և ուժի համար : Այն այրում է ավելորդ ճարպը : Մանկության ժամանակ այս հորմոնի չափից շատ լինելը հանգեցնում է նրան , որ երեխան շատ բարձրահասակ լինում : Հղիության ընթացքում այս հորմոնի ավելցուկը կոպտացնում է մարմնի որոշ մասեր , սակայն հղիությունից հետո ամեն ինչ տեղն է ընկնում :
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/04/7.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել