Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը նիսյայի տետրում գրանցում է իր գնած դեղերի գումարը:
Չեմ ասում, որ սա ազգային ողբերգություն է, բայց, պարոն Ալթունյան, երբեմն կարելի է զանգել այդ մարդկանց, հարցնել՝ ո՞նց ես, չէ՞ որ մեր հայ մտավորականներից այլևս մարդ չի մնացել: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը նրան հենց այնպես չեն շնորհել, ինչպես օրինակ հիմա, երբ ում պատահում է, տալիս են:
Մարդկանց վաստակը գնահատում են ոչ միայն մեդալներով ու միջոցառումներին բեմ բարձրացնելով, այլև տարրական հոգատարությամբ նրա անձի հանդեպ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=114055495865001&set=a.114055535864997.1073741827.100017816534100&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել