Ծռերի արածի մեջ հանցակազմ գտնելով չէ, որ կանխելու եք նման փորձերի կրկնությունը։
Դա, կներեք, կացինություն է։
Միայն հասկանալով, թե ինչու դա տեղի ունեցավ, ու ինչու ժողովրդի բավականին մեծ մասի մոտ դրական արձագանք ունեցավ, կարող եք կանխել։
Իրավական պետություն երազողները ու վկայակոչողները պիտի ինքնահրկիզվեին կամ գոնե նստացույց սկսեին՝ հանցակազմի մասին բղավելով, երբ անպատիժ ազատ էին արձակվում յուրայինները կամ նրանց որդիները, երբ ՍԱՍ-ի ժողովի հայտնի ձայնագրությունը հրապարակվեց և այլն։
Իրավական պետությունը մի քիչ չի լինում, տեղ-տեղ չի լինում։
ՀԳ. Կարող եմ օրինակներ բերել, երբ հանցակազմ պարունակող գործողություններ իրականացրած տղաները պատվի են արժանացել Հայաստանում։ Ընդհուպ մինչև վարչապետի մակարդակով ընդունելության ու «բարի վերադարձ հայրենիք»-ի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել