Բան չեմ հասկանում:
Ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ունեցող «ԱրմԱվիա»-ն կասեցրել է բոլոր չվերթները և ինֆորմացիա չի տրամադրում, թե ինչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր գնել են «туда обратно» տոմսեր և չեն կարողանում հիմա հետ գնալ այնտեղ, որտեղից եկել են:
«Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը չի բացառում, որ «Արմավիա»-ն ներկայիս պարտքերի պատճառով սնանկ ճանաչվի: Չի բացառվում նաև, որ «Արմավիա»-ի՝ ազգային ավիափոխադրողի կարգավիճակի ժամկետը ողջամիտ ժամանակահատվածով երկարացվի, սակայն գործադիրը նպատակադրված չէ այդ ժամանակը երկար սահմանել»:
Քաղավիացիայի պետը չի բացառում, իսկ մարդիկ արդեն խոսում են, որ սնանկացել է «Արմավիան»:
Կայքը չի աշխատում, հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Բա հիմա մարդիկ ի՞նչ անեն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/454474341299743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել