Հովո ջան, ես հենց սա ի նկատի ունեմ, երբ քեզ փորձում եմ իմ «երկու խոսքերով…» ինչ-որ բան հասկացնել քո և քո ընկերների ունեցած դերի վերաբերյալ սերունդ ապականելու գործում: Տես, տղաս, դու գրում ես. «Yes, vor artagaxtem, estex em gnalu aprem…», կամ մեկ ուրիշը, հավանաբար քո երկրպագուհին է, և ինքն էլ իրեն արվեստի աշխարհից է համարում, գրում է. «Kayfna! ..angam senc qaxaqakanacvac tematikayi mej!», կամ «uxx, es inch pozitiv er aravot shut» և այլն: Այսինքն, Հովո ջան, եթե քո մեջ հաղթում է «հայրենասիրությունը», և դու չես արտագաղթում, ապա պարզ է, որ ամեն ջանք պիտի գործադրես մեր երիտասարդությանը ևս սրանց նման «երջանկացնելու», քո եռանդը պիտի չխնայես արժեքային հենց այս համակարգը, այս կենսակերպը այստեղ ներդնելու գործում: Քեզ ասեմ, Հովո ջան, որ սա ընդամենը այս երիտասարդների կյանքի քսան րոպեն չէ լոկ: Հավատա ինձ, սա անառարկելիորեն այս մարդկանց կենսակերպն է: Սա՞ է քո պատկերացրած վաղվա մարդը: Մարդ, ով, Արարչականորեն օժտված լինելով Տիեզերքի գաղտնիքների իմացության, ճշմարտության որոնման ենթագիտակցական ձգտումներով, արդարության և կատարելության հաստատման նպատակադրությամբ, գեղեցկության ու մաքրության ներդրման փնտրտուքով և երկրի վրա որպես Աստծո բարեբեր ներկայացուցիչ հաստատվելու առաքելությամբ, գահավիժել և վերածվել է զուտ նյութական աշխարհով սահմանափակված մի հիմար ու անմիտ արարածի, ինչի հետևանքով ճշմարիտ մարդկային էությանը փոխարինելու են եկել անգամ գոնե ոչ կենդանական բնազդները, այլ միայն մարդ-կենդանուն հատուկ ԱՆԱՍՆԱԿԱՆ նկրտումները: Ավելին ասեմ, մարդկության համար այս արժեհամակարգը ներդնողները, որոնց թվում են նաև այս կարգի միջոցառումների հովանավորներն ու կազմակերպիչները, մարդու ներսում առկա բոլոր անկատարությունների, բնական բոլոր բնազդների հետ խաղալով սանձել ու իրենց են ենթարկել յուրաքանչյուրին` մարդ-մարդուն վերածելով մարդ-անասունի: Մարդու սնվելու բնական պահանջը տրանսֆորմացրել են որկրամոլության, «նեղ» օրվա համար ինչ-որ բան կուտակելու մարդկային ձգտումը վերածել ընչաքաղցության, սերունդ ունենալու մարդկային ցանկությունը` սեռական սանձարձակության, ժամանակ առ ժամանակ հանգիստ առնելու, «շունչ քաշելու» մարդկային տենչը` ցոփության ու շվայտության և այլն, և այլն: Ահա այս արժեքային համակարգը որդեգրած մարդն է, որի համար այս աղմուկ-աղաղակը համարվում է երաժշտություն, որի համար կյանքը դիտվում է միայն որպես զվարճանքների, թեթև ճամփորդությունների, այսպիսի անսպառ ուրախությունների մի ընթացք, որի խնդիրը միայն անձնական առավելագույն հաճույքներ ստանալն է, որի համար Ազգ, Հայրենիք, Ծննդավայր, Հայրենի օջախ հասկացությունները խանգարող, առ միջնադարյան խավարն իրեն ուղղորդող գաղափարներ են:
Ահա այս մարդն է քո առջև հայտնվել, տղաս, և նրանց հետ միանալու, նույնանալու, «մարդկային» երջանկությունը փառաբանող այս զանգվածային եզրափակիչ տեսարանին, այս ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐԻՆ միաձուլվելու համար, Հովո ջան, արտագաղթելու կարիք` քո և քո ընկեր-ընկերուհիների թեթև ձեռքով, շուտով այլևս չի լինի: ԱՅՍ ԱՄԵՆԸ ԴՈՒՔ ՏԵՂՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՔ, ԵՎ ԴՈՒ ՔՈ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԼՈՒՄԱՆ ՈՒՆԵՍ ՆԵՐԴՐԱԾ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ: