Ինչպես և շատ-շատերը, ես ևս հայկական հեռուստաալիքների հաճախորդ չեմ: Տեղական հեռուստաալիքներով նայում եմ միայն այն, ինչը չի կարող տեղավորվել դրանց կողմից համառորեն ձևավորվող ճաշակի մեջ:
Բայց երբեմն պատահում է՝ սահելով ալիքների վրայով՝ լսում ես ոմանց կողմից երկրի ու ժողովրդի հասցեին տրվող բառակապակցություններ, արտահայտություններ, որակումներ և բնութագրեր...
Եվ երկրի ու ժողովրդի մի սարսափելի պատկեր է ձևավորվում...
Մի երկրի ու ժողովրդի, որին չես ճանաչում...
Ու եթե դա է երկիրն ու ժողովուրդը, ուրեմն, հավանաբար, դու ինքդ այլազգի ես կամ այլազգիների մեջ ես գտնվում...
Ահա, խնդրեմ: Մի քաչալ մարդ ասում է՝
«Քանի որ հավես չունեն սեփական երկիրը կառուցել, բարելավել, արտագաղթում են, որովհետև հրապուրվում են արդեն կայացած, պատրաստի երկրներում բախտ որոնելու գաղափարով...»:
P.S. Ներեցեք, որ այս տխմար միտքը անգիր չեմ հիշել և փոխանցում եմ միայն քաչալի ասելիքի իմաստը: Այդ իսկ պատճառով չեմ նշում այս հանճարեղ միտքը Ծնողի անունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ashot.adamyan/posts/327199730716799
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել