Մի մարդ որոշում է բացել զուգարանի թղթի արտադրություն՝ իր հորից կտակած հաստոցներով, բայց գումար չի ունենում: Հումք է անհրաժեշտ, ի՞նչ անել: 

Որոշում է այսպիսի հայտարարություն փակցնել քաղաքի սյուներին՝ 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԽԵԼԱՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ, և ՄԵԶ ԿԱՐՈՂ Է ՄՈՏԵՆԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴ: ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 400 ԴՈԼԱՐ, ԻՍԿ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՅՑԵԼՈՒ ԲԵՐԻ ԻՐ ՀԵՏ 3 ՀԱՏ ԹԵՐԹ, ՈՐՈՆՑ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՇԱՏ Է ՀԱՎԱՆՈՒՄ:

Հաջորդ օրն այդ ընկերության դիմաց մարդկանց բազմություն էր: Իսկ այն հարցին, թե թերթը ինչի համար է, պատասխանում էր, որ հոդվածների բնույթից փորձում են հասկանալ այդ մարդու էությունը: Այդ հոսքը տևեց 10 օր և բոլորին տրվում էր այս պատասխանը՝ շնորհակալություն, մենք կստուգենք Ձեր ռեզյումեն և կտեղեկացնենք արդյունքների մասին: 

Բայց ինչ արդյունք, հումքի քանակությունը մի քանի անգամ գերազանցել էր սպասելիքները: 
Խելացի գործարարի միտքը սահմաններ չի ճանաչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել