Իմ մոտ տպավորություն ա, որ երկրի միակ դարդուցավը ու չլուծված խնդիրը «անթրաշ ու չստերով» տաքսիստներն են, լուրջ:
Պարո՛ն վարաչապետ, հարգելի՛ խմբագիր-չինովնիկներ, փորձե՞լ եք պատկերացնել՝ ոնց են մարդիկ 24 ժամ մեքենա վարում 45 աստիճան շոգի ու - 45 աստիճան ցրտի պայմաններում: Փորձե՞լ եք մտածել՝ էդ «անթրաշ ու չստերով» մարդիկ ոնց են օրական վաստակած մի քանի հազար դրամով ընտանիք կերակրում, երեխայի ուսման վարձ ու կոմունալ վճարում, մեքենայի վառելիք հասցնում, հարկեր-տուգանքներ մուծում:
Գիտեք՝ հացի փող չունենալն ի՞նչ ա... Առողջական խնդիր ունեցող երեխային կամ ծնողին տարրական դեղ գնել չկարողանալն ի՞նչ ա: Աստված մի արասցե, իմանաք:
Լավ օրի՞ց են անչուստ ու անթրաշ շրջում: Չհավատաք: Հայաստանում տաքսիստների զգալի մասը բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ են, որոնց կարիքն ա դրդել էդ աշխատանքով զբաղվելուն: Մաթեմատիկական գիտությունների թեկնածուն տաքսի է վարում: Երևի սրա մասին արժեր մտածել: Էդ մարդիկ մեծագույն սիրով սափրված ու շատ կոկիկ հագնված կգնային որևէ գործարանում աշխատելու, հավատացած եղեք:
Վատ ա, որ անբարեխիղճ տաքսիստներ կան, բայց ոչ թե հետևանքից ա պետք սկսել, այլ պատճառներից:
Կից նյութն՝ այստեղ