Բանաստեղծը 17 տարեկանում երազում էր իրենց հարևանությամբ գտնվող շենքը դարձնել մշկութային արժեք: 2000թ. ամերիկահայ բարերար Աթանիսյանի օգնությամբ գնվեց շենքը, որը հանձնվեց Մայր Տաճարին, վերջինս էլ անհատույց օգտագործման նպատակով տրամադրեց Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությանը, որի հիմնադիր նախագահն է բանաստեղծ, նկարիչ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: Թատրոնի բացումը եղել է 2013 թվականի փետրվարին, որն իրականացել է «Փի - Էյչ ինթերնեշնլ» կազմակերպության թմրամիջոցների դեմ պայքարի հայկական մասնաճյուղի հովանավորությամբ: Առաջին ներկայացումը եղել է Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը»: Կբեմադրվեն տիկնիկային և դասական ներկայացումներ: Տիկնիկային թատոնում հանդես կգա Էջմիածնի «Ընծա» թատերախունբը: Սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների և տարբեր խոցելի խնբի երեխաների համար ներկայացումները կլինեն անվճար: Մոտ հարյուր տարվա պատմություն ունեցող շենքում բացվեց թատրոն, ջանասիրության և նպատակասլացության արդյունքում Գրիգոր Մաչանենցը իրականացրեց իր 27 տարվա վաղեմություն ունեցող երազանքը:



