Վերջին օրերին շատ մեծ քննարկում ստացած Հայաստան-Չեխիա հանդիպումը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները շատ մեծ անդրադարձ ստացան: Այդ ամենի հետևանքը եղավ Վարդան Մինասյանի հրաժարականը, որը, սակայն, մերժվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործադիր խորհրդի կողմից: Նախ խոսենք այն մասին, որ Մինասյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ նա երբեք հրաժարական չի տա քննադարության ալիքի հիման վրա և դա կանի միայն այն դեպքում, երբ թիմին արդեն տալու բան չունենա: Քանի որ մենք գիտենք, որ պարոն Մինասյանը իսկական պրոֆեսիոնալ է և շատ կշռադատված անձնավորություն, ապա կարելի է ենթադրել, որ նա խաղից հետո չի ուզեցել «տաք գլխով» որոշում կայացնել և մի քանի օր մտածելուց հետո հասկացել է, որ տղաներին այլևս տալու բան չունի: Ելնելով այս կշռադատություններից` կարելի է ենթադրել, որ պարոն Մինասյանը իրոքից այլևս չի կարող առաջ տանել թիմին: Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա պարզ է դառնում, որ նրա հրաժարականը պետք է ընդունել և շնորհակալության խոսքեր ասել նրան, այն բանի համար, որ նա մեզ իսկական ֆուտբոլի ԹԻՄ պարգևեց: Ֆեդերացին, սակայն, չընդունեց այդ հրաժարականը՝ պարզ հասկանալով, որ եթե չլինի Մինասյանը, նրանք կանգնելու են հսկայական խնդրի առջև, ոը կոչվում է «նոր մարզչի ընտրություն»: Հիանալի կերպով հասկանալով, որ Հայաստանում չկա այնպիսի մարզիչ, որը կկարողանա փոխարինել նրան, իսկ դրսից լավ մասնագետ բերելը շատ մեծ գումար պահանջող գործ է և բացի դրանից չկա որևէ երաշխիք, որ այդ նոր մարզիչը արդյունք կտա, ֆեդերացիան՝ ղեկավարի գլխավորությամբ, որոշեց չընդունել այս հրաժարականը:
Ապագայի մասին խոսելիս կարելի է ասել, որ շատ մեծ հավանականությամբ պարոն Մինասյանը այլևս չի կարողանա հետ բերել այն հավաքականը, որը մենք ունեին EURO-2012-ի ընտրական փուլի ժամանակ: Իսկ դա կարող է շատ մեծ կերպով անդրադառնալ Վարդան Մինասյանի հեղինակության վրա, իսկ դա շատ անցանկալի կլինի, որովհետև այդ մարդը ամբողջ հայ ժողովրդին պարգևել է ուրախության բազում պահեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել