Նյու Յորքում բացվել է աշխարհի հնագույն ավտոսալոններից մեկը: «Էքպրես» պարբերականի փոխանցմամբ՝ ավտոսալոնի ընթացքում ներկայացվելու են 12 նոր մոդելներ՝ դրանց թվում «Cadillac CTS», որին արդեն համարում են 2014 թ.-ի լավագույն մեքենայի գլխավոր հավակնորդը: Սպասված մոդելների շարքում են էլեկտրականությամբ աշխատող «Mercedes-Benz»-ը, ինչպես նաև «General Motors» ընկերության կողմից ներկայացված միանգամից հինգ նոր մոդելները՝ այդ թվում՝ «Chevrolet SS» -ը և «Chevrolet Camaro»-ն:

Նյու Յորքի միջազգային ավտոսալոնը 1900 թ.-ից սկսած ավանդաբար բացվում է կաթոլիկ օրացույցով Զատիկից առաջ: Այս տարի Ջևիթս կենտրոնի սրահում ներկայացվելու է մոտ հազար ավտոմեքենա: Դրանից ինը ներկայացված են «Ford» և «Shevrolet» ընկերությունների ներկայացրած մոդելներով:
Նախօրեին ավտոսալոնի շրջանակներում ներկայացվել է 2013 թ.-ի լավագույն ավտոմեքենան: Պատվավոր տիտղոսը մինչ տարվա վերջ կրելու է «Volkswagen Golf»-ը: Լավագույն սպորտային ավտոմեքենա է ընտրվել «Porsche Boxster/Cayman», իսկ էկոլոգիապես «ամենամաքուր» ավտոմեքենա է ճանաչվել «Tesla Model S»-ն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել