«Հայոց աշխարհ»-ն իր խմբագրականում գրում է. «Տեսակետը, թե հայրենի ընդդիմադիր կուսակցություններին շուտափույթ անհրաժեշտ է արմատական վերակառուցում, «թարմ արյան» ներհոսք, այլապես անխուսափելիորեն և շատ շուտով պարզապես կվերանան քաղաքական ասպարեզից, քանզի ներկայիս վիճակով չունեն բոլորովին ոչ մի հեռանկար, կարծում ենք, միանգամայն հիմնավորված ու պատճառաբանված է:
Կադրային թարմացումն իսկապես անհրաժեշտ է, սակայն պետք չէ մոռանալ, որ երիտասարդության հետ տարվող աշխատանքը միշտ էլ համարվել է բարդ և մի շարք յուրահատկություններ ունեցող գործ: Դա ցույց տվեցին դեռևս 1968 թվականի փարիզյան իրադարձությունները, երբ փողոցներ դուրս եկած ուսանողների կարգախոսն էր, «Մենք գերմանական հրեաներ ենք» (նկատի ունեին Երրորդ ռեյխի հրեաներին):
Զուգահեռն անչափ ոգևորում էր ուսանողներին, որոնք բուհ-երի ղեկավարությանը արիաբար անվանում էին գեստապոյականներ, իսկ ոստիկանությանը՝ էսէսականներ: Երբ ունևոր ծնողների խնամված զավակները, որոնք տառապում են թերևս միայն սեքսի ու մարիխուանայի չարաշահումից, իրենց անկեղծորեն համեմատում են համակենտրոնացման ճամբարի կիզարանի ծխնելույզի միջով վաղուց անէացած նահատակների հետ, դա կարող է միայն նողկանք առաջացնել:
Սեփական կազմակերպությունների շարքեր հրապուրելով անկայուն պսիխիկա ունեցող երիտասարդությանը՝ անթույլատրելի է ատելության ոգով նրանց դաստիարակելը: Ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ ոչ թե կանխամտածված, այլ պարզապես հիմարության կամ մանկական հոգեբանությունը չիմանալու պատճառով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել