Այսօր Հայաստանեայց եկեղեցիներուն մէջ տեղի կունենայ ՅԻՍՈՒՍԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳԸ....բարեպաշտ մեր ժողովուրդի մասնակցութեամբ.... Ամբողջ ԱՒԱԳ ՇԱԲԱԹԸ, խորքին մէջ եւ ըստ էութեան, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ է ՅԱՐՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՏՕՆԻՆ... Ի՛նչ վսեմ խորհուրդ... ՉԱՐՉԱՐԵԱԼ, ԽԱՉԵԱԼ, ԹԱՂԵԱԼ, ԵՐՐՈՐԴ ԱՒՈՒՐ ՅԱՐՈՒՑԵԱԼ... Իւրաքանչիւր մարդ էակ եւ հաւաքականութիւն, ազգ ու երկիր էական կարիքը ունին վերանորոգման, զարթօնքի...ՅԱՐՈՒԹԵԱՆ: Սա խորթ չհնչէ, քանզի ամէնքն ալ կանցնին բազմատեսակ փորձութիւններէ, տառապանքներէ...եւ, եթէ զանոնք կարենան յաղթահարել, կը թեւակոխեն Նոր հանգրուան մը, Վերածնունդի կամ Յարութեան հանգրուանը....կը դառնան նոր մարդ, նորացուած հաւաքականութիւն...: Այժմ մեր երկիրը նոյնպէս Երկունքի մէջ է, որմէ վստահ եմ պիտի ծնի ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԵՐ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/432960066795111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել