Այս շքանշանը բարձրագույնն է ՀՀ-ում, տրվում է բացառիկ ծառայությունների համար: Սա խորհրդային հաղթանակի օրդենից ավելի զորեղ նշանակություն ունի մեզանում: Այն ժամանակ, երբ մեզանում շատ են խոսում տարբեր մեդալների և դրանց նշանակության մասին, հետաքրքիր է իմանալ նաև այս բացառիկ շքանշանի և այն ստացողների մասին: Շքանշանը արժանի է և՛ իր անունին, և՛ կրողներին: Նման շքանշանները միշտ մնում են բացառիկ:

***

«Տիգրան Մեծ» շքանշան

Այս շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ մինչ այժմ տրվել է ընդամենը չորս «Տիգրան Մեծ» շքանշան, որոնցից երկուսը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
«Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:

Գրառման աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել