Պատմական տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում հայերը բոլորին զարմացրել են իրենց գյուտերով և հայտնագործություններով, որոնք թեթևացրել են մարդկանց կյանքը:

1. Հովհաննես Ադամյան

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության, ինչպես նաև 1924-1925 թթ. լուսահեռագրման հիմնադիրներից մեկն է: Նրան է նաև պատկանում ավելի քան 20 գյուտ այս ոլորտից:

2. Արտաշես Այքանյան

Արտաշես Այքանյանին են պատկանում այնպիսի գյուտեր, ինչպիսիք են ծալքավոր պլաստիկ խողովակը, գդալ-ծղոտը, ավտոմեքենաների դիմապակիների վրայի արևի ճառագայթներից պաշտպանող կապույտ գիծը, մթերքը պահպանելու համար նախատեսված տարաներ, մեքենաներ, որոնք Coca-Cola բրենդի պլաստիկ շշերն են արտադրում:

3. Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյաններ

Նրանք եղել են յոգուրտի առաջին արտադրության հեղինակները ԱՄՆ-ում՝ օգտագործելով հայկական մածունը (1929 թ.):

4. Ալեքս (Ալեք) Մանուկյան

Բարերար, բիզնեսմեն, ինչպես նաև տեխնոլոգ, ով բնակվում էր ԱՄՆ-ում, 1954 թ. տվել է մեր օրերում հայտնի միալծակ ծորակի նախատիպը: Այն հեղափոխական դեր է ունեցել ջրային ոլորտում:

5. Արտեմ Միկոյան

Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը 1940-1942 թթ. ստեղծել է ՄիԳ-1 և ՄիԳ-3, ՄիԳ-19, ՄիԳ-21 և ՄիԳ-23 կործանիչները:

6. Գաբրիել Ղազանչյան

Մազերը չորացնող սարքի հեղինակն է: Այդ սարքը մերօրյա վարսահարդարիչի նախատիպն է եղել: (1908 թ.)

7. Քրիստոֆեր Տեր-Սերոբյան

1854 թ. դարձել է ամերիկյան դոլարի կանաչ գույնի ներկի հեղինակը, որը հնարավոր չէ կեղծել:

8. Անդրանիկ Իոսիֆյան

ԽՍՀՄ հայտնի գիտնականը 1966 թ. հայտնագործել է առաջին «Մետեոր» արբանյակը:

9. Ավետիս Զիլճյան

Ավետիս Զիլճյանը ԱՄՆ-ում երաժշտական ծնծղաներ արտադրող առաջին ընկերությունն է բացել: Բրենդը կոչվում է Zildjian Cymbal Co.: Այս գործիքներն օգտագործում էին օսմանյան բանակի թագավորական միջոցառումների ժամանակ:

10. Ռուբեն Օրբելի

Ստորջրյա հնագիտության հիմնադիրն էր ԽՍՀՄ-ում: Նա հատուկ մեթոդ էր հնարել, որն օգնում էր հնագիտական գտածոները պահպանել վնասումից, երբ դրանք ծովի հատակից դուրս էին բերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել