Աշխատանքից հեռացնել կարող են ցանկացած մարդու: Այդպիսին է իրականությունը: Սակայն պատահում է, որ պատճառները լինում են արտասովոր: Ներկայացված ցուցակը կազմել են ամերիկացի մասնագետները, սակայն կարծում ենք, որ նման իրավիճակ կարող է լինել և ամեն տեղ:
Եվ այսպես, ի՞նչ պատճառով կարող են հեռացնել աշխատանքից:
1. Սոցիալական ցանցերում ընկերության կամ ղեկավարության վերաբերյալ անկողմնակալ կարծիք տեղադրելու համար:
2. Աշխատանքի վայրում հարբած վիճակում հայտնվելը կամ տեղում խմելը:
3. Գործնական էլեկտրոնային փոստի հասցեն անձնական նպատակներով օգտագործելը:
4. Սեռական ոտնձգությունները գործընկերների կամ ենթակաների նկատմամբ: Ընդ որում, դա վերաբերում է երկու սեռի ներկայացուցիչներին:
5. Գաղտնի գործնական տեղեկություններ տարածելը:
6. Լուրերի և բամբասանքների տարածումը, ինչպես նաև աշխատանքային պայմաններից անընդհատ գանգատվելը:
7. Անհաշտ պահվածքը: Մարդուն պարզապես դուրս են մղում առանց տեսանելի պատճառների:
8. Քունը աշխատանքի վայրում: Ինչքան էլ ծիծաղելի թվա, սակայն խնդիրը շատ արդիական է: Հատկապես, եթե խոսքը գնում է անձնակազմի մասին, որը չի գտնվում ղեկավարության մշտական հսկողության տակ:
9. Գողության կամ խաբեության մեջ բռնվելը: Դա կարող է վերաբերվել և՛ գործնական հարցերին, և՛ գործընկերների հետ հարաբերություններին:
10. Սիստեմատիկ բացակայությունները կամ աշխատանքային օրվա ընթացքում անգործության մատնվելը:
11. Աշխատանքի ընդունվելիս կեղծ տեղեկություններ տրամադրելը՝ խեղաթյուրված բնութագիր, կեղծ փաստաթղթեր կրթության մասին:
12. Եվ իհարկե, ոչ պրոֆեսիոնալ լինելը կամ պաշտոնին չհամապատասխանելը:
Ներկայացված ցուցակը վերջնական չէ և ընդամենը արտացոլում է այն հիմնական պատճառները, որոնք բերվում են աշխատանքից հեռացնելիս: Եթե ձեզ թանկ է ձեր աշխատանքը, իմաստ ունի ուշադիր լինել սեփական վարքագծի և աշխատանքին վերաբերվելու նկատմամբ:



