Նամակը գտնվել է Նյու Ջերսիի տան պատի ճեղքում ավելի քան 7 տասնամյակ։

Ռոլֆ Քրիստոֆերսենը շատ սիրային նամակներ է ստացել կնոջից՝ Վիրջինիայից, նորվեգական նավատորմում հակահիտլերյան խմբի կողմից ծառայելու տարիներին։

Wwii Love Letter Christoffersen

Բայց 1945 թվականի մայիսի նամակներից մեկն այդպես էլ չհասավ հասցեատիրոջը։ Փոխարենը այն թաքնված էր մնացել Նյու Ջերսիում ընտանիքին պատկանող հին տան պատի ճեղքում ավելի քան 70 տարի։ Դեղնացած ծրարի վրա դաջված էր «վերադարձնել ուղարկողին» դրոշմը։

Wwii Love Letter Envelope

Այն վերջերս գտել է տան նոր սեփականատերը՝ Մելիսսա Ֆեհին, ով տեսել է այն վերանորոգման ժամանակ։

-Երբ ես կարդացի այն, պարզապես չէի կարողանում հավատալ այն սիրուն ու հիացմունքին, որ այդ կինը տածել է ամուսնու հանդեպ,- ասել է Ֆեյին  NBC New York-ին տված հարցազրույցում։ Նա ասում է, որ իսկապես հաճելի է հանդիպել հեռավորությունը հաղթահարած սիրո։

Երիտասարդ Վիրջինիան, ով այդ ժամանակ հղի էր, նամակը գրել էր ընդմիջման ժամանակ։ Նրա բառերը սուր հակադրություն են ստեղծում այսօրվա ավտոմատացված նամակների ու դրանց բովանդակության հետ։

Սիրում եմ քեզ, Ռոլֆ, այնպես, ինչպես ջերմ արևին եմ սիրում, ու իմ կյանքում դու հենց արևն ես, որի շուրջ  պտտվում է մնացած ամեն ինչ։

Wwii Love Letter Sun

Ֆեհին, ում շատ էին հուզել այս բառերը, կնոջ մասին տեղեկատվությունը հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ հույսով, որ վերջապես դուրս կգա հասցեատիրոջ հետքի վրա։

2 ժամ էլ չանցած օնլայն համայնքին հաջողվեց գտնել զույգի այժմ ծեր որդուն, ում անունը ևս Ռոլֆ է։

Ռոլֆը զանգեց 96-ամյա հորը ու նրա համար կարդաց Վիրջինիայի 72 տարվա նամակը։

Ընտանիքն ասում է, որ այժմ նամակը գտնելը կրկնակի կարևոր է նրանց համար, քանի որ Վիրջինիան 6 տարի առաջ մահացել է, ու նրա մյուս նամակները կորել են նոր տուն տեղափոխվելու ժամանակ։

Wwii Love Letter

Ռոլֆը CNN-ին հայտնել է, որ այսքան տարի անց նա շատ է զարմացել ու ասում է, որ դեռ շատ էմոցիոնալ է։

Նամակում, սակայն, միայն ռոմանտիկ սիրո խոստովանություններ չեն. Վիրջինիան նաև հայտնում է ամուսնուն հղիության ընթացքում իր քաշի մասին։ Նա գրում է.

Սիրելիս, ես չեմ համբերում՝ երբ ես գալու տուն՝ Ուեսթֆիլդ, բայց չեմ ուզում ինձ այսպես տեսնես։ Ես գնալով ավելի եմ քաշ հավաքում։ Հիմա ես ավելի գեր եմ ու վախենում եմ, որ մինչև քո գալը է՛լ ավելի գեր կլինեմ։

Վիրջինիան Ռոլֆին ասում է, որ չանհանգստանա իր առողջության կամ երեխայի համար։

Դու ինձ համար միշտ ավելի կարևոր ես ու մենք միասին՝ իրար ձեռք բռնած, ինձ համար  միշտ դրախտ կլինենք երկրի երեսին։

Նամակը վերադարձավ ընտանիք մայիսի 14-ից առաջ։

Ավագ Ռոլֆն ասում է, որ Մայրիկների օրը նրա բառերը կարդալն ինձ հիշեցնում է՝ որքան հզոր կին էր նա ու ինչքան էր սիրում մեզ։

Նամակում նաև խրատներ էին ամուսնուն.

Չմոռանաս ընդունել դեղահաբերդ ու հեռու՛ մնա rum-and-coca-cola-ից։

Եվ ամենավերջում՝ մինչև մահը կբաժանի մեզ՝ Վիրջինիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել