Չի բացառվում, որ Արմավիան ունեցած պարտքերի պատճառով սնանկ ճանաչվի, այսօր արդեն ազգային ավիափոխադրող ընկերությունը դադարեցրել է չվերթերն՝ անորոշ ժամանակով: Այս մասին երեկ հայտարարել է քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը։
Ավելին, Արմավիային մի շարք բացառիկ արտոնություններ տվող պայմանագիրը, որը ստորագրվել էր Կառավարության ու Արմավիայի միջև, սպառվում է ս.թ. ապրիլի 22-ին և դեռ պարզ չէ, թե կերկարաձգվի՞ այն, թե՞ ոչ։ Փաստը մնում է փաստ՝ թռիչքների դադարեցումն անակնկալ է հանդիսացել ուղևորների համար, իսկ Արմավիայի ներկայացուցիչները միայն խոստացել են հնարավորինս շուտ գրավոր պարզաբանումներ ներկայացնել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/286519568148481
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել