Պրն. Օսկանյանի այսօրվա նորամուտը` քաղաքապետի «պաշտոնում» դասական ձեւակերպմամբ կհնչի այսպես. եկա ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք:
Նա ասելիք չունի:
Այլ կերպ ասած` «գծի» մեջ չէ:
Չնայած` կարող էր: Երեկ էր արեւմտյան դիպկորպուսը «ֆիդայի» գրվել նրա Սիվիլիթասում` կորպուսելով հայրենյայց ԱԱԾ-ին` Օսկանյանիի մոմենտով:
ՕԳԳ չկա:
Մի խոսքով, Օսկանյանի «դուխը» էլի տեղը չէր:
Նշանակում է` արեւմտյան խաղարարական միսիան նպատակին չի ծառայել, եւ Օսկանյանը մտածում է, որ քաղաքապետի «աթոռակն» իրեն «զաժիվո» մատաղացուի է վերածելու:
Սա` «դուխովնի» պլանում:
Օսկանյանի ասելիքը քաղաքական պլանում եւս ոչ մի մեսիջ չուներ:
Ինչո՞ւ, որովհետեւ սա իրենը չէ. ինքը հարմարեցված չէ այս տիպի` քաղաքապետական պայքարի, ու սա ԲՀԿ ամենամեծ այիբն ու բացթողումն է լինելու այս ընտրություններում:
Գումարած` անչափ տրիվյալ մի հանգամանք. Օսկանյանը չէ իրական քաղաքապետացուն, եւ որքան էլ ցանկանա բարձր գոռալ իր թեկնածության մասին, քարերը աղաղակելու են՝ դու նա չես, Մինասիչ, որի ոտքերի քուղերը պետք է կապվեն... նա Գուգոն է` մակիստ: Իմա` Արսենյան:
Սա էլ է շատ խանգարելու Օսկանյանին ու ԲՀԿ-ին:
Այ, եթե նախագահական ընտրություններ լինեին, Օսկանյանի պասաժն այլ կլիներ, նա կկարողանար իր մտքերին «բայեւիկություն» հաղորդել:
Բայց դե կարեւոր է, որ Օսկանյանը «մատնել» է իրենց իրական ծրագիրը, որը ոչ մի կապ չունի Երեւանի հետ: Նա ասել է` նախագահականի հաշվով առկա ըմբոստությունը կշարունակվի, հետընտրականում կմիասնան «մույս» ուժերի հետ (հեքիաթ է, բայց կապ չունի, զի ոչ մի միավորում էլ չի լինելու)... Այ էստեղ արդեն ուշադիր. եթե տեղի ունենա դա, ապա գործընթացներն իրենք կտանեն Ազգային ժողով, այնտեղ կձեւավորեն համապետական օրակարգ:
Հասկացա՞ք: Չէ՞:
Այ-այ-այ. սա ուղիղ «գծով» նշանակում է, որ «ս լեգկա» խոսք է գնում իմպինչմենտի մասին: Այլապես` քաղաքապետարանում հաղթած ուժերը ի՞նչ կապ ունեն ԱԺ-ի հետ: Ասել է` հոգեբանական «ճեղքում» կապահովեն, պատգամավորներին իրենց կողմը կքաշեն:
Առաջին հերթին վարչապետ ունենալու համար, հետո էլ` կերեւա:
Մի անգամ էդպես` իննսութին եղավ:
Հեղաշրջում: Թավշյա: «Իրենցինի» կողմից:
Եւ այնուհանդերձ, երկու հուշում իմ կողմից անչափ հարգելի Օսկանյանին.
Նույն գետը երկու անգամ չի անցվում:
Սիրելի Մինասիչ. այլեւս երբեք մի խոսեք Երեւանի ճարտարապետական տեսքի մասին. քարե քաղաք Երեւանը գիտեք, թե ով դարձրեց:
Վկա Հյուսիսային` շատ հյուսիսային պողոտան:



