Խոյ
Հնարավոր է ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես ինքդ ես ցանկանում, սակայն պետք չէ մտահոգվել: Չի բացառվում՝ չնախատեսված ծախսեր ունենաս. դու մտածում ես միայն ցանկություններիդ մասին: Խորհուրդ չի տրվում երկար ճանապարհորդության գնալ:

Ցուլ
Գործնական հետաքրքրություններդ այսօր կհամընկնեն անձնականիդ հետ: Եթե ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, ապա դրանք կլինեն հօգուտ մասնագիտական հաջողության: Չի բացառվում՝ կարևոր գործարքներ կնքես, որոնք խոստանում են մեծ եկամուտ:

Երկվորյակ
Այսօր քեզ ավելի շատ հետաքրքրում են ուրիշների խնդիրները, քան քո սեփականը: Հնարավորություն կունենաս անձնական կյանքում փոփոխություններ անել, իրականացնել վաղուց մտածված ծրագրերդ: Չի բացառվում՝ վստահես մեկին, որը բոլորովին արժանի չէ քո ուշադրությանը:

Խեցգետին
Կունենաս գործնական անսպասելի հաջողություն: Այսօր կհասկանաս, որ կարողանում ես անել շատ ավելին, ընդ որում, այդ մասին կխոստովանեն այն մարդիկ, որոնցից կախված է քո ապագան: Հեշտությամբ կգրավես մարդկանց: Միգուցե լինեն արժեքավոր նվերներ:

Առյուծ
Դժվար թե իրականան ցանկություններդ, ստիպված ես շատ աշխատել` ցանկալի արդյունքի հասնելու համար: Սիրելի անձնավորությունը կտա քեզ արժեքավոր խորհուրդներ, բայց չգիտես ինչու, չես ցանկանում հետևել դրանց: Այնուհանդերձ, քեզնից չեն նեղանա:

Կույս
Քո առջև բազմաթիվ առաջադրանքներ կլինեն, պետք է լուծում տաս մի շարք մասնագիտական հարցերի: Ղեկավարության հետ դժվար թե կարողանաս լեզու գտնել: Ցանկալի է ժամանակ գտնես հանգստի համար, որպեսզի վերականգնես ուժերդ: Օրվա երկրորդ կեսին լսիր երաժշտություն կամ զբաղվիր նկարչությամբ:

Կշեռք
Այնքան էլ հեշտ չի լինի հաջողության հասնել, սակայն, ամեն դեպքում, քեզ մոտ կհաջողվի: Հնարավորություն կունենաս գործարքներ կնքել: Բարենպաստ օր է մարդկանց հետ կապեր հաստատելու համար, կկարողանաս ընդհանուր լեզու գտնել նրանց հետ:

Կարիճ
Որոշ անհանգստանալու պատճառներ կլինեն, բայց մտահոգվելու կարիք չկա: Չնայած անախորժություններին՝ կհասնես մասնագիտական հաջողության: Գույքի հետ կապված հարցեր քննարկելու համար հրաշալի օր է: Կկարողանաս այնպես անել, որ քեզ սադրանքի չենթարկեն:

Աղեղնավոր
Բազմաթիվ գաղափարներ կունենաս, սակայն կկարողանաս իրականացնել միայն մի փոքր մասը: Շատ ժամանակ կխլեն ընթացիկ խնդիրները, ընդ որում ոչ միայն քո, այլև մտերիմներիդ: Պետք չէ կարևոր որոշումներ կայացնել՝ հատկապես անձնական կյանքին վերաբերող:

Այծեղջուր
Հնարավոր է խնդիրներ առաջանան՝ անգամ ամենահեշտ թվացող գործերում. քեզ մոտ ոչ մի կերպ չի ստացվի ավարտին հասցնել սկսած աշխատանքդ: Այսօր ավելի հակված ես դիմել երևակայությանը, քան իրականացնել ծրագրերդ: Սակայն բոլոր դժվարությունները ժամանակավոր են:

Ջրհոս
Խորհուրդ չի տրվում մեծամասշտաբ գործեր ձեռնարկել: Ցանկալի է լուծես ընթացիկ հարցերը, քո առջև դրված առաջադրանքները: Խուսափիր չնախատեսված ծախսերից: Շատ էմոցիոնալ ես, դա հնարավոր է նեղացնի մտերիմներիդ, պետք չէ ավելորդություններ ասել:

Ձկներ
Բարդ օր է, մտերիմներիդ արարքները քեզ կշփոթեցնեն: Ստիպված ես հույսդ դնել միայն քեզ վրա: Բարեբախտաբար, կհայտնվի մեկը, որը կբարձրացնի տրամադրությունդ: Հնարավոր է ֆինանսական խնդիրներ առաջանան: Երեկոյան կլինեն հետաքրքիր ծանոթություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել