Երեկ ավտոբուսում տեղավորվելուց անմիջապես հետո վարորդին հարցրի` ինչ հաճախականությամբ եք քշում, քանի րոպեն մեկ եք գալիս: Մինչ վարորդը կհասցներ հարցիս պատասխանել, դիմացս նստած մի մարդ, որ պատկառելի տարիք ու տեսք ուներ, հագուկապը նույնպես, վարորդից առաջ ընկավ եւ պատասխանեց. «Աշխատում են այնպես, ինչպես այս երկիրն է աշխատում»:
Հետո, չսպասելով իմ արձագանքին, շարունակեց խոսքը, որ տեւեց ուղիղ 20 րոպե: Բնականաբար, ավտոբուսի բոլոր 10 ուղեւորները ուշադրությամբ սկսեցին լսել նրան: Իսկ այդ մարդը ապշած-զարմացած, հեգնախառը շարունակում էր խոսել:
«Ամերիկայում եղել եմ, Ֆրանսիայում եղել եմ, էս մեր Հայաստանը ամենաթանկ երկիրն է: Ամերիկայում գնում էր շորի խանութ` առավոտվա 10 դոլարը իջել էր մի քանի սենթի: Իսկ ըստեղ իբր էլիտար խանութներ են, ու խելքից դուրս գներ են դրել: Ախր, այ ժողովուրդ, Հայաստանում ոչ մի բրենդ չկա, սաղ ըստեղ են կարում, դրա համար էլ օլիգարխների կնիկները իրենց շուկան, ամեն ինչը, սաղ առեւտուրը եվրոպաներից են անում: Վաբշե, ուր եղել եմ, Ֆրանսիայում, Ամերիկայում, ինձ տարել, ցույց են տվել լիքը ապարտամենտներ, որ հայ օլիգարխներին են պատկանում, ասում եմ` որտեղից իրան էդ փողերը, որ ըտենց վիլլա է առել Փարիզում, կամ Լոսում: Պարզ չի՞` ձեզ են թալանել, երկիրն են թալանել: 
Վաբշե, ես զարմանում եմ, թե մենք խի ենք անիմաստ պայքարում թուրքերի դեմ: Այ ձեր ցավը տանեմ, ընդամենը մի բան է պետք Թուրքիան չոքացնելու համար: Այնտեղ ուղարկենք մեր օլիգարխներին, էդ երկիրը կկործանեն մի օրում, էն օլիգարխները, որ սաղ հիմա իշխող ուժի մեջ են, դրանց սաղին գործուղում ես Թուրքիա, ու Թուրքիան կործանվում ա... Ափսոս, որ թուրքական կառավարությունը չի թողնի, որ դրանք այնտեղ գործունեություն ծավալեն: Նայի` ինչ է պետք հային կործանելու համար՝ (ֆիրմայի անուն է նշում, որ կա բոլոր սուպերմարկետներում) կալբասը տալիս ես գլխին, ու հայը կործանվում ա: Իսկ էդ կալբասը արտադրում ա իշխանական պատգամավոր: Իմ ծանոթներից մեկը, որ իմ դաչայի հարեւանն ա, պատմում էր, որ իր հանդում քանի օր մի հատ ձի էր սատկել, կանչեց մի քանի հոգու, կշռեցին` 80 կիլո, ասեցին` լավ 50 հազար դրամ ենք տալի, ու ձին տարան ԱԺ պատգմավորի էդ կալբասի ցեխը... Պատկերացնո՞ւմ եք, էն էլ մի քանի օր սատկած ձի... Ես պռասպեկտում եմ ապրում ու չեմ կարողանում երեկոյան դուրս գալ, ման գալ, սաղ պարսիկներ են, ասում են` սալամալեյքում... Էս մեր աղջիկ էրեխեքն էլ մի քանի կոպեկի համար ասում են` ալեյքում... էս տեսակ երկիր իմ ամենամղջավանջային երազներում չէի կարա տենայի... էն օրն էլ նախկինում կառավարության անդամի տեսա էս նույն ավտոբուսում: Հարցրի` էս քեզ ո՞նց Կոշից ազատեցին, հենց էս հարցը տվեցի, վռազ իջավ ավտոբուսից... Սովետի սաղ էղածը կերան էն մարդիկ, որ բանտի նառերի վրա էին, մինչ այդ, իսկ հետո դառան անկախ երկրի իշխանություն... մի 7 տարի առաջ իմ դաչային 70 հազար դոլար էին տալիս, հիմա 20 հազարով էլ չեմ կարողանում ծախեմ, որ փախնեմ էս երկրից...»:
Ես իջա ավտոբուսից, մարդը դեռ խոսում էր, որ ակնհայտորեն ապավովված էր, ի տարբերություն իրենից սարսափելի վիճակում գտնվողների... Բայց չէր ուզում ապրել «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո...
Տեսնես ինչու՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել