Նեմեց Ռուբոն ասես թե վերականգնել է իր «դուխը», և կներեք իհարկե, էլի սկսել է իր փողոցային մակարդակը դրսևորելով ամբախ-զամբախ դուրս տալ.
«Երբ ես Էդգար Մանուչարյանին քննադատեցի, բոլորը հարձակվեցին իմ վրա, եւ սկսեցին մեղադրել ինձ: Ես քանի օր է հետեւում եմ մամուլին, ոչ ոք ոչ մի բառ չի գրել նրա վատ խաղի մասին: Այո, կան ֆուտբոլիստներ, ովքեր չեն համապատասխանում ազգային հավաքականի մակարդակին: Ինձ շատ դուր եկավ, որ Տարոն Ոսկանյանի պես երիտասարդ ֆուտբոլիստը այդպիսի լավ խաղ ցուցադրեց: Կամո Հովհաննիսյանը շատ լավ ֆուտբոլիստ է:

Այն ֆուտբոլիստները, ովքեր լավ մարզավիճակում չեն լինի, հավաքներին այլեւս չեն հրավիրվի: Բոլորս էլ գիտենք, որ իրական չէ առաջիկա խաղերում հաղթել: Վնասված է մեր հավաքականի հեղինակությանը: Մենք պետք է այդ հարցը լուծենք:
Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանն ավելի լավ ֆունկցիոնալ վիճակում են, քան Արտյոմ Խաչատուրովը: Նա դեռ չի համապատասխանում հավաքականի մակարդակին:
Եթե Վարդան Մինասյանը մեր այս որոշումներից հետո եւս մեկ հրաժարական ներկայացնի, ուրեմն մենք անլուրջ մարդու հետ գործ ունեք: Ազգային հավաքականը ազգինն է: Քանի դեռ ես ղեկավարում եմ, հավաքականում չի կարող լինել պառակտվածություն»։
Սա ոչ այլ ինչ է, քան էժանագին շանտաժ ու ահաբեկում՝ Վարդան Մինասյանի նկատմամբ։ Ասել է թե «Եթե քոնը պնդես, ուրեմն դու անլուրջ տղա ես»։ Գողական ա էլի գնում Նեմեցը ու կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, պետք է հասարակությունը սատար կանգնի Մինասյանին, ով հասկանալի պատճառներով կարող է իրոք վախենալ Նեմեցի զգուշացում-սպառնալիքներից։
Ի վերջո, ազգային հավաքականը Նեմեցի մասնավոր սեփականությունը չէ, իսկ ազգային հավաքականում ներգրավված մարդիկ Նեմեցի ստրուկները չեն, որ նրա կամոք խաչ քաշվի նրանց հետագա կարիերայի վրա։ 
Ընդհանրապես, ո՞վ է Նեմեցը, ի՞նչ է ներկայացնում իրենից, որ մի հատ էլ որակումներ տա այլոց։ Անլրջությունից խոսացողիս տեսեք։ Մինասյանն էնքան լուրջ ա, որ ի տարբերություն անլուրջ Նեմեցի՝ խղճի խայթ ու պատասխանատվություն ա զգում իր թերացումների համար, ու նեմեցները չեն, որ պետք է նրան ինչ-որ ամոթանքներ տան ու առավել ևս սպառնան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել