Araratnews.am-ը գրում է.

borough3

Մեծ Բրիտանիայում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումը ստանձնել է երկրի մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը. հաղորդում է BBC-ն:

Բորո շուկայի տարածքում հարձակումների հետևանքով զոհվել էր 7 մարդ, վիրավորվել մոտ 50-ը:

Ահաբեկիչները հայտարարությունը տարածել են Amaq տեղեկատվական գործակալության միջոցով:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանությունը ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով 12 մարդ էր ձերբակալել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել