Ամենայն հավանականությամբ, քանի որ թոշակներին հատկացվելիք գումարներն սկսել են բյուջեում պակասել/ինչի մասին ահազանգել էր վարչապետը՝խոսելով օպտիմալացման անհրաժեշտությունից/, ուստի ենթադրվում է, թե ասֆալտապատման գործն առաջ չի գնում Վանաձորում, քանի որ ճանապարհաշինության գումարներից ,,ճմթել,, տվել են թոշակ-աշխատավարձերի ֆոնդերին, մինչեւ մի տեղից մի նոր վարկ ստանան՝հետո էլ դրանից ,,ճմթեն,,-տան ճանապարհաշինությանը;Իսկ առայժմ մարդկանց ,,մխիթարում,, են, թե մինչեւ օգոստոս հաստատ կհասցնեն/դեռ անգամ խոստացան, որ կարեւոր փողոցներում առաջիկա մի քանի օրերին ասֆալտապատում կանեն․դա էլ՝այն բանից հետո, երբ վանաձորյան միկրոավտուբուսների ու տաքսիների վարորդներն սպառնացին գործադուլով եւ ճանապարհները փակելով։Իսկ առայժմ Լուսավորիչ/նախկին Մարքս/ փողոցում դեռ ,,բզբզում,, են՝փորել-քանդելով․մի 20 օր էլ երեւի այդպես կմնա փողոցը,իսկ թե երբ կհասնի մյուս՝աղետալի վիճակում գտնվող փողոցների/էլ չենք ասում ՝մայթերի/ հերթը, կամ կհասնի՞ արդյոք նրանց հերթ․․Աստծուն է միայն հայտնի․․․ահա եւ ձեզ՝,,մարզի համայնքային զարգացում,,․․․
․․․Ի դեպ, մարզային մի խորհրդակցության ժամանակ՝պաշտոնյաներից մեկը, մարզի ճանապարհներին վերաբերվող իր համառոտ զեկույցում, որ ներկայացնում էր մարզպետին, նշեց, թե ,,աշխատանքներ են տարվում,,․մինչդեռ մարզպետը “չորով կտրեց”, ասելով, թե ,,Ոչ մի աշխատանք էլ չի տարվում,,․ու վկայակոչեց,որ դրանում անձամբ է համոզվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել