Картинки по запросу մնացական բիչախչյանՃանապարահային ոստիկան-վարորդ շփման ժամանակ երբեմն հանդիպում են դեպքեր, երբ վարորդը համառորեն պնդում է, որ ոստիկանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս իրավունք չունի վարորդի ձեռքից վերցնելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը: Ակնհայտ է, որ նման պահվածքը նպատակ է հետապնդում ստեղծել արհեստական լարվածություն և զոհի տպավորություն:
<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը, տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
<Ոստիկանության մասին> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունն իրավունք ունի ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող փաստաթղթերը:
Ոստիկանի <պահանջ>, <ստուգել>, <ներկայացնել> տերմիններն իրենցից ենթադրում են փաստաթղթերն ունենալ իր ձեռքին, ոչ թե դիտարկելու որոշ հեռավորությունից:
Փաստաթուղթ ստուգող պաշտոնատար անձն ինքն է թելադրելու վարքագծի կանոնը, այլ ոչ վարորդի քմահաճույքին ենթարկվի:
Օրենքով սահմանված դեպքերում փաստաթղթերը վերցնել և սահմանված կարգով հետ վերադարձնելն այլ գործողություն է, իսկ ստուգելը, արձանագրություն կազմելը և հետ վերադարձնելն այլ գործողություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել