Արա, ասա` տո այ Նեմեց, այ նեմչուռա, հազիվ մարդկանց ուշադրության կենտրոնից պլստացել էիր, հիմա խի՞ սկսեցիր էլի լոթի-լոթի հարցազրույցներ տալ։
Չեխիայի կողմից ջախջախիչ պարտություն կրելուց հետո, որն, ի դեպ, 3-րդ անընդմեջ պարտությունն էր, Վարդան Մինասյանը տղամարդուն ու պատասխանատու մարդուն հարիր քայլ էր արել և հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Նեմեցը մերժել էր ու հիմա պատճառաբանում ա, թե խի.
«Մինասյանը անհաջող խաղից հետո հուզվել ու ընկճվել էր, երեք խաղ անընդմեջ պարտվել են, այդ պատճառով էլ նա հրաժարական էր տվել: ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն այդ որոշումը ևս քննարկել է ու մերժել: Գործկոմը հաստատել է Մինասյանին մարզչի պաշտոնում: Ես մեր ամենամեծ քննադատն եմ և խնդիր էի դրել հավաքականի առջև: Ես գտնում եմ, որ Վարդան Մինասյանը մեղք չունի: Եթե նա բավականին չաշխատեր, ես կընդունեի նրա հրաժարականը: Նա մեղավոր չէ, որ հավաքականն անհաջող է հանդես գալիս տարբեր պատճառներով»։
Դե արի ու հիմա բացատրի էս քառակուսի գլխով արարածին, որ Վարդան Մինասյանը կարող ա հոյակապ էր իրեն դրսևորում, երբ հավաքականի մարզչի օգնական էր, բայց էդ մարդը ի զորու չէ լուրջ մակարդակի մարզչական գործունեություն ծավալել, իսկ խաղում տեսած թերությունների մեծ մասը գալիս է հենց մարզչական սխալներից։ Ոչ թե նրա համար, որ Մինասյանը վատ տղա է, այլ նրա համար, որ նրա պրոֆեսիոնալիզմի աստիճանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնի աստիճանին, իսկ հավաքականի ամենամեծ խնդիրը հենց Նեմեցն է, ում համար ֆուտբոլը վաղուց միայն սեփական հարստությունը բազմապատկելու միջոց է դարձել, ու ինչքան էլ Մինասյանը հրաժարական տա, քանի կա Նեմեց, չի լինի հայկական ֆուտբոլ։
Մեզ պետք է լավ մարզիչ ու ապագերմանականացված ֆուտբոլի ֆեդերացիա, իսկ ինչ վերաբերում է Մինասյանին, ապա ես միայն ուրախ կլինեմ, եթե ինքը շարունակի մնալ հավաքականում որպես մարզչի օգնական։ Պարտերֆիլդի ժամանակ նա իր պարտականություններով շատ լավ էր զբաղվում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/262009033936026?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել