61 տարի առաջ 1956 թվականի հուլիսի 31-ին, ԽՄԿԿ ԿԿ-ն ընդունեց որոշում՝ « Բնակարանային շինարարության զարգացման մասին»: Այդ օրվանից ԽՍՀՄ-ում սկսեց «խրուշչովկա» շենքերի ժամանակաշրջանը: Թվում է, թե այս շինությունների մասին ամեն ինչ գիտենք ու ամեն ինչ ասվել է: Ներկայում էլ նախկին ԽՍՀՄ տարածքում, տասնյակ միլոնավոր մարդիկ ապրում են այդ շենքերում, չնայաս, ի սկզբանէ նախատեսված էր, որ դրանք պետք է լինեն ժամանակավոր կացարաններ: Հայաստանում էլ առ այսօր բազմաթիվ ընտանիքներ ապրում են «խրուշչովկա»-ներում: Այդ կառույցները նախատեսված էին 25-30 տարվա համար և կոմունիզմի հաղթանակից հետո, որը ենթադրում էին պետք է սկսի 20-րդ դարի վերջին, 21-րդ դարի առաջին տասնամյակների միջակայքում, բոլորը պետք է տեղափոխվեին ապրելու համար ավելի ընդարձակ ու ավելի ամուր շինություններ:
«Խրուշչովկաների հետ կապված կա մի դիտարկում, որի մասաին անգամ նրանցում բնակվողների գերակշիռ, եթե չասեմ՝ ամբողջ մասը չգիտի: Բոլորին հայտնի է, որ 50-70-ական թվականների այդ շենքերը կառուցված էին իրարից բավականին ինտերվալներով (դիտարկեք օրինակ Երևանի Աջափնյակի կամ Արարատյան զանգվածի «խրուշչովկաները»՝ հաշվի չառնելով 90-ականների անկախացումից հետո նորակառույց կամ ինքնաշեն ներկա շինությունները): Դրանով նրանք տարբերվում էին հետագա բոլոր շինություններից, ինչպես նաև «ստալինկաներից»: Նկատած կլինեք, որ այդ շինությունների միջև ինտերվալները բավականին մեծ էին: Ինչու՞ էր պետք այդքան ազատ տարածքը, երբ երկուսի արանքում առնվազն մեկ շենք էլ կարող էին կառուցել:
Այն ժամանակվա բարձրաստիճան այրերն ասում էին, որ դա նրա համար է, որպեսզի ազատ շնչելու տարածքը մեծ լինի: Բայց այս պնդումն անհեթեթ էր, քանի որ բոլորս գիտենք, որ այդ շենքերը ունեն շատ փոքր սենյակներ, ցածր առաստաղ, 5 քառակուսի մետրանոց խոհանոց ու բազմաթիվ նեղվածքային անհարմարություններ: Դուրսը լայն տարածքներ թողնել, իսկ շենքի ներսում՝ շնչելու տարածք չթողնել ... ծիծաղելի փաստարկ էր:
Իրական պատճառը չնայած ավելի խիստ էր ...
Բանն այն է, որ համաձայն այն ժամանակվա նորմատիվների, կառուցվող շենքերի միջև տարածությունը պետք է լիներ այնքան, որ միջուկային հարվածից նրանց լրիվ ավերման դեպքում չառաջանան համատարած ավերակների գոտիներ, որպեսզի անանցանելի չդառնան ռազմական և վթարա-փրկարարական տեխնիկական միջոցների տեղաշարժման համար:
Բացի դա, այդպիսի տարածությունները պետք է խոչընդոտեին հրդեհների տարածման և «կրակային մրրիկների» համար, այնպիսիք, ինչպիսիք առաջացել էին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ամերիկացնիերը ռմբակոծեցին Համբուրգը, Դրեզդենը և Տոկիոն: Ահա՛ և իրականությունը: Բոլոր «խչուշչովկաները» կառուցվել են հնարավոր Երրորդ համաշխարհային պատերազմի հաշվարկով:
Ներկայում բոլոր այդ հաշվարկները մնացել են անցյալում: Այսօր կառուցվում են երկնաքերեր, սեփականացված կամ վարձակալությամբ՝ շինություններով լցնում են ամեն մի դատարկ տարածություն՝ հաշվի չառնելով նախկին հաշվարկները: Բոլորն, ինչպես երևում է, մտածում են, որ նման պատերազմն անհնարին է: Տա աստված, այլապես ...