Tert.am-ը գրում է.
 Բանակային 45 օրվա ընթացքում ծանր հիվանդություն ձեռք բերած Մայիս Գեղամյանը, ով օստեոգեն սարկոմա (չարորակ ուռուցք) հիվանդության դեմ երկար պայքարում էր, այսօր մահացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը: 

Համայնքի ղեկավարն ասաց, որ վաղը կլինի նրա հուղարկավորությունը: «Վերջին մեկ ամսում ահավոր ծանր էր վիճակը»,- ասաց նա և նշեց, թե չնայած մեծ հույսեր ունեին, որ բուժումն արդյունք կտա:
 Նշենք, որ Մայիս Գեղամյանը զինծառայության էր զորակոչվել Աշտարակի շրջանի Արուճ գյուղից 2013 թ.-ի հուլիսի 15-ին ԼՂՀ Մարտունի 2-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել