Հայաստանում գործող օրենքի համաձայն՝ մինչև 20 միլիոն դրամ ԱԱՀ-ի գործարք իրականացնող ընկերություններին այդ գումարը վերադարձվում է: Ներկայացվող ցուցանիշների համաձայն՝ այս տարվա հունվարի 1-ից մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների վերադարձվել է 20, 382, 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումար: Այսքանով բարեփոխումները չեն ավարտվում:
Պետությունը փորձել է առավելագույնս պարզեցնել գումարը ստանալու գործընթացը: Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ գումարը ստանալու հայտերի հիման վրա կբացվի ԱԱՀ միջոցների միասնական հաշիվ: Եթե համեմատենք այս տվյալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ տնտեսվարողներին փոխանցված գումարը աճել է 19.8 տոկոսով: Դրան զուգահեռ՝ աճել է նաև ԱԱՀ-ի գումարները ստացած կազմակերպությունների թիվը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել