Երևանի նախկին փոխոստիկանապետ

Հաղթականորեն կյանքի ուղեգիր ստացավ «ոչ իշխանական ուժեր» արտահայտությունը: Եվ իրոք, չկա ընդդիմություն որպես այդպիսին, կան ուժեր, որոնք, մշտապես կանգնելով ընդդիմադիր, դժգոհ, սոցիալապես անապահով, ազնիվ քաղաքացիների ուսերին, փորձում են ստանալ իշխանություն, ձեռք բերել իշխանական լծակներ…
Իշխանություններ, ոչ իշխանական ուժեր…
Առաջինները բնականաբար փորձում են չզիջել իրենց իշխանական լծակները, իսկ ոչ իշխանականները փորձում դառնալ իշխանական:
Իսկ քաղաքացինե՞րը...
Քաղաքացիները արդեն գիտեն, որ մեծ հաշվով նույնն է, էական տարբերություն չկա ու չեն ուզում հերթական անգամ օգտագործվողի դերում լինել: Ինչպես ժողովուրդն է ասում` «Հասան քաչալ, քաչալ Հասան» նույնն է…
Իսկ այ իշխանություններին դեղին քարտ պետք էր ցույց տալ, ինչը եւ արեցին ՀՀ քաղաքացիները ընտրությունների ժամանակ… Իսկ իշխանությունները պետք է հիշեն, որ յուրաքանչյուր պահի կարող են կարմիր քարտ ստանալ, դառնալ ոչ իշխանական, ուստի մնում է, որ հիշեն, հաճախ հիշեն այդ քարտ ցույց տվողներին, թեթեւացնեն նրանց հոգսը, ամեն ինչ անեն նրանց վիճակը բարելավելու համար: Բայց ոչ խոսքով, այլ գործով` իրական…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել