Լուրերը նայելիս բոլորս էլ տեսնում ենք, որ Կիպրոսում ճգնաժամային վիճակ է, ու շատերս կարող ենք մոտավոր պատճառներն ու հետևանքները գիտակցել, բայց միևնույն է, մեծամասնության համար խնդիրը հեռու է թվում։ Այնինչ, շատ էլ իզուր...
«Ժողովուրդը» գրել ա, որ մեր չինովնիկա-օլիգարխիկ հատվածը իրար ա խառնված, որովհետև շատերն իրենց երկար տարիների ընթացքում արդար քրտինքով թալանած փողերի զգալի մասը պահում են Կիպրոսի բանկերում, իսկ հիմա այդ փողերը չեն կարողանում ետ բերել, միայն մաս-մաս կարող են տրանսֆերներ անել իրենց բանկային հաշիվներից, իսկ եթե այսպես շարունակվի, չի բացառվում նաև, որ իսպառ զրկվեն իրենց բանկային հաշիվներից...
Մի կողմից, իհարկե վատ է, որ Կիպրոսը հայտնվել է նման կացության մեջ, բայց դե միջիս սատանան ուրախանում ա, որ էս թալանչիների գոնե մի մասը, գոնե աննշան չափով իր մաշկի վրա կզգա էն, ինչ իրենց ու իրենց նմանների պատճառով զգացել ա ժողովուրդը այս 22 տարիների ընթացքում։ Սնանկանաք դուք հա՜։Ճ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/286450424822062?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել