Armsport.am-ը գրում է.

Մանչեսթեր Յունայթեդը Պերիշիչի համար 52 մլն եվրո է առաջարկում

«Ինտերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ են կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն:

Միլանցիները մերժել էին ՄՅՈւ-ի նախնական՝ 45 մլն եվրո արժողությամբ առաջարկը: Անգլիացիներն այն հասցրել են 52 մլն-ի, հայտնում է «Football Italia»-ն:

28-ամյա խորվաթ կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որտեղ տարեկան 7 մլն եվրո կստանա:

«Ինտերը» մոտ ժամանակներս պետք է ֆուտբոլիստի վաճառի, որպեսզի պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:

Իտալիայի ավարտված առաջնության 36 խաղում Պերիշիչը 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել