168.am-ը գրում է․

Hermes ֆրանսիական բրենդի կանացի պայուսակը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 380 հազար դոլարով (2,94 մլն հոնկոնգյան դոլար): Այսպիսով, սահմանվել է այս աքսեսուարի գնի համաշխարհային ռեկորդ: Այդ մասին հայտնել է Christie՚s աճուրդների տունը:
Birkin մոդելի պայուսակը պատրաստված է կոկորդիլոսի կաշվից եւ դրվագազարդված
18-կարատանոց ոսկով եւ ադամանդներով: Գնորդի անունը չի հրապարակվում:
Այս վաճառքը գերազանցել է անցյալ տարվա ռեկորդը. այն ժամանակ Hermesի Birkin մոդելի պայուսակը Christie՚s աճուրդում վաճառվել էր 300 հազար դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/06/02/802598.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել